Գրանցվել է նաև կարուսելի փորձ. ժամը 14:00-ից 15:00-ն գրանցված ընտրախախտումները. «Քաղաքացի դիտորդ»

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 3 ընտրախախտում: Այդ մասին նախաձեռնությունը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով: Արձանագրված խախտումները կապված են եղել այլ անձի փոխարեն ստորագրելու, տեղամասի մոտ կուտակումների հետ: Գրանցվել է նաև կարուսելի փորձ անելու դեպք: Ստորև ներկայացնում ենք խախտումները ժամը 15:00-ի դրությամբ. 7/43 14:53:00 Կարուսել 7/43 տեղամասի դիտորդը հայտնում է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ քվեարկության ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկից եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, և քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել: Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից: Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար: 7/29 13:40:00 Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպք Ժամը 13:40-ի սահմաններում անձը ստորագրել է մեկ այլ ընտրողի տողում վերջինիս փոխարեն: Դեպքը բացահայտվելուց հետո հանձնաժողովի անդամը սլաք է տարել նշված տողից դեպի ընտրողի իրական տողը: 5/1 11:46:00 Կուտակումներ տեղամասի մոտ Առավոտյան 11:46-ի սահմաններում դիտորդի կողմից 5/1 տեղամասի դիմաց նկատվել են մեքենաների կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել, պատճառաբանելով, որ այդ դպրոցում 3 տեղամաս է առկա, ուստի մեքենաների կուտակումները հնարավոր են: Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցում կատարել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am