Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը

Օգոստոս 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ կայացան:
Հիշեցնենք, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամ մասնակցեց նախագահական ընտրությանը։ Նա Բելառուսի ղեկավարն է 1994 թվականից։

Տեղական ժամանակով կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրությունները կայացած են՝ ընտրողների կեսից ավելին` այդ պահի դրությամբ 54 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը։ Դեռ առավոտյան ընտրական տեղամասերը բացվելուց քիչ անց ԿԸՀ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 4-ից սկսված վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40 տոկոսը։

Երեկվանից արդեն Բելառուսում համացանցային խնդիրներ կան, արգելափակված են Յութուբը, Սկայպը, բոլոր սոցիալական կայքերը, բացի՝ Տելագրամից:
Համաձայն պաշտոնական էքզիթ փոլի արդյունքների` Բելառուսի նախագահական ընտրություններում 79.7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների 6.8 տոկոսը:

Այս ընտրություններին առաջադրվելու մտադրություն հայտնած մի շարք գործիչներ ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։ Նրանց թվում է նաև Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։ Ամուսնու ձերբակալությունից հետո Սվետլանա Տիխանովսկայան հասցրել է գրանցվել նախագահի թեկնածու, ու նրա հանրահավաքներին հազարավոր մարդիկ էին մասնակցում։

Նկատենք, որ սա Բելառուսում կայացած ընտրություններն էին, որոնք ուղեկցվեցին բողոքի ցույցերով: Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել էին անգամ ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրն ասել է.«Բելառուսում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեին ձերբակալվել են»: Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը: Նա հավելել է. «Ձերբակալվել են մի խումբ բողոքարարներ, որոնք ամերիկյան անձնագրեր ունեն և նույնիսկ ամերիկացի ամուսիններ, որ աշխատում են ԱՄՆ ԱԳ նախարարությունում»:

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի կառավարության ընդդիմադիրները մի քանի բողոքի ակցիա են անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ այդ թվում նաև Բելառուսի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ: Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին։ Ընդդիմության կողմնակիցները էին հավատում էքզիթ փոլի նախնական արդյունքներին, ըստ որոնց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 81 տոկոս ձայն է հավաքել։

Մինսկում ուժայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ էին կիրառել։ Քաղաքի կենտրոնում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Հատուկջոկատայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածներ կան։

Հուլիս 31-ին Բելառուսում, երբ դեռ նախընտրական շրջան էր, ընդդիմադիրներն աննախադեպ մարդաշատ հավաք էին անցկացրել Մինսկում: Դա աննախադեպ մարդաշատ հավաք էր՝ ի պաշտպանություն ընդդիմադիր թեկնածուի
Մինսկում տեղի էր ունեցել հանրահավաք-համերգ՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի: Ակցիան համաձայնեցված էր իշխանությունների հետ: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ցույցի անցակետով անցել էր ավելի քան 60 հազար մարդ: Դիտորդները նկատել էին, որ սա ամենամեծ բողոքի ակցիաներից էր Բելառուսում երկրի անկախացումից ի վեր:

Իր ելույթի ժամանակ ընդդիմադիր թեկնածուն՝ Տիխանովսկայան հայտարարել էր, որ բելառուսցիները ցանկանում են կառավարության խաղաղ փոփոխություն: «Ձեր խղճի դեմ մի գնացեք, ձեր ժողովրդի դեմ մի գնացեք»:

Տիխանովսկայան խոստացել էր ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալու հարցով: Այն նախատեսում էր նախագահական ժամկետների սահմանափակում։

Թեկնածուն նաև վստահեցրել էր, որ ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում կանցկացնի նախագահական նոր ընտրություններ, ինչպես նաև ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին:

Այսպես, նախընտրական քարոզարշավը նշանավորվեց Լուկաշենկոյի հակառակորդների փողոցային հավաքներով: Բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր ձերբակալվել և կալանավորվել է ավելի քան 700 մարդ:

Գործող նախագահի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, ով համարվում է Մոսկվայի թեկնածու, կալանավորվեց. նրան մեղադրում էին տնտեսական հանցագործությունների մեջ: Լուկաշենկոն խոստովանել էր, որ նախկին բանկիրի հետապնդումները սկսվել են իր նախաձեռնությամբ:
Մեկ այլ չգրանցված թեկնածու՝ Վալերի Ցեպկալոն, զավակների հետ լքեց Բելառուսը՝ հայտարարելով, թե իշխանություններն ուզում էին իրեն ձերբակալել: Բաբարիկոյի և Ցեպկալոյի շտաբները միավորվել են Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի հետ:

Նույնիսկ բարձր տոկոսներով Լուկաշենկոյի հաղթանակը վերջին ընտրություններում թվում է բավական խոցելի: Թերևս, սրանք վերջին ընտրություններն էին, երբ Բատկան ցուցադրեց իր «հզորությունը»:

Ինչ կլինի ընտրություններից վեց ամիս, մեկ տարի անց՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Լուկաշենկոյի նկատմամբ անվստահությունն արդեն իսկ ակնհայտ է: Իսկ թե երբ դա կստանա առավել ցցուն տեսք՝ կերևա մոտ ապագայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2338 անգամ
Լրահոս
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am