Ասում էր, թե իբր «ֆռռում եմ», ման եկող եմ, «երեք հարկանի» հայհոյանքներ էր տալիս. Ջուսը` նախկին ամուսնու մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Ջուսն ամուսնալուծվել է: Նա այդ մասին տեղեկացրեց սոցցանցերում: Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ` 2016-ի հուլիսին: Վերջինս կայքերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով բաժանության լուրը՝ նշել էր. «Ջուսին միայն փողն էր հետաքրքրում. նա ընտրեց բաց հետույքը եւ ազատ վարքագիծը»: Այնինչ՝ երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հակադարձել այդ մեղադրանքները. «Նախ ասեմ, որ ես մեր համատեղ կյանքի ընթացքում առօրյայում բաց չեմ հագնվել: Նա ընդամենը պատճառներ է բերում, որ արդարացնի իրեն: Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, ապա այդ պարագայում ամեն բան այլ է. արտիստին չի կարելի սեղմել, այլապես նա անհետաքրքիր կդառնա»: Մեր այն հարցին, թե արդյոք նման հարցերը մինչ ամուսնությունը չե՞ն քննարկել, Ջուսը պատասխանեց. «Սկզբում նա ասում էր, որ նորմալ է նայում բեմական կերպարներիս, բայց վերջերս դրանք էլ չէր հանդուրժում, անընդհատ ուզում էր ինձ փոխել»: Ջուսը նշեց, որ վերջին շրջանում ամուսինը խանդի անհիմն տեսարաններ է սարքել, ավելին` ուրիշների ներկայությամբ նսեմացրել է երգչուհուն. «Վերջերս վիճել էինք, ես իրեն չէի զգուշացրել, որ ակումբ եմ գնալու` աշխատանքի: Երբ զանգահարեց, իմացավ այդ մասին, ասաց, թե իբր «ֆռռում եմ իր վրա», ման եկող եմ, «երեք հարկանի» հայհոյանքներ տվեց, հետո եկավ, մտավ դիմահարդարման սենյակ, երգիչների, երաժիշտների մոտ ամենավերջին խոսքերն ասաց: Դա չէր կարելի ներել»,-պատմեց Ջուսը, ով, ի դեպ, ինքն է ամուսնալուծության հարցով դիմել դատարան: Մենք հարցրինք` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում արդյոք երգչուհին ինչ-ինչ զիջումների գնացել է. «Միանշանակ: Բոլորը նկատում էին, որ փոխվել եմ, բայց ինքը ոչ միայն չէր գնահատում դա, այլեւ ահիմն կասկածներ էր հայտնում, ստուգում էր հեռախոսիս, սոցցանցերիս հաղորդագրությունները, ասում էր` դու սրա հետ ես քնել, նրա հետ ես քնել: Ասում էի` էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ… Այդ ամենն արդեն անտանելի էր, հանդուրժել հնարավոր չէր: Ես հայտնվում էի նյարդային վիճակում, տառապում էի անքնությունից»,-մանրամասնեց Ջուսը: Ինչ վերաբերում է արդեն նախկին ամուսնու այն պնդումներին, թե երգչուհուն միայն փողն էր հետաքրքրում, վերջինս մեկնաբանեց. «Ես փողի մեռած չեմ, պահանջել եմ միայն վճարել կոմունալները, այդքան բան»: Ջուսը նաեւ հավելեց, որ նախկին ամուսինն արել է ամեն բան, որ ինքն իրեն խեղճ ու ճնշված զգա. «Ես խաբվեցի նրա արտաքին տեսքին, կազմվածքին, թող գեշ լիներ, բայց լավ տղամարդ լիներ»,-անկեղծացավ երգչուհին: Անի Անտոնյան armlur.am

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am