ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը` նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար

«Հրապարակը» գրում է. «Մենք հուլիսի 31-ին լուր էինք հրապարակել, որ ԱԱԾ-ն չի բավարարվել մի քրեական գործով, երկրորդն է սկսել Արթուր Վանեցյանի նկատմամբ։

Հիշեցնենք, առաջինը վերաբերում էր 51-ամյա ԱԱԾ նախկին ծառայողին պաշտոնի նշանակելու փաստին, որով, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Վանեցյանը «պաշտոնական լիազորություններն է չարաշահել» և որի հետ կապված իրենք ծառայողական քննություն են սկսել։ Սակայն ընթացքում հավանաբար հասկացել էին, որ այս մեղադրանքը հեռանկար չունի, երկրորդին էին ձեռնամուխ եղել՝ իբրև թե ԱԱԾ զինանոցում «ապօրինի» զենքեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են Վանեցյանին։


Այդ գործով ձերբակալվել էր ԱԱԾ Սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը՝ նախկին ազատամարտիկ, 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմի դաշտ մեկնած 500 մահապարտներից մեկը, ում մի քանի օր պահել էին մեկուսարանում։ Եվ ճնշումներ գործադրել կնոջ նկատմամբ, որը նույնպես աշխատում է ԱԱԾ-ում, որ համոզի ամուսնուն՝ ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։

Երեկ մեզ հետ կապվեց Արտակ Թորոսյանի հարևաններից մեկը և մանրամասներ ներկայացրեց այս գործից։ Նախ, նա մեզ ուրախացրեց, որ մեր հրապարակումներն իրենց դերը խաղացել են և Թորոսյանին ազատ են արձակել։ Գուցե՝ նաև ԱԱԾ-ում գիտակցել են մեղադրանքի անհեթեթությունը․ ինչպե՞ս կարող է ուժային կառույցի զինանոցում ապօրինի զենք լինել։ Եթե դրանք ԱԱԾ պահեստում են, արդեն նշանակում է ապօրինի չեն և որևէ անձի չեն պատկանում։ Սակայն մեր զրուցակիցը այլ վրդովվեցնող մանրամասներ ներկայացրեց։

Պարզվում է՝ ձերբակալությունից առաջ ԱԱԾ-ն խուզարկության է գնացել իր երկարամյա աշխատակցի՝ Արտակ Թորոսյանի բնակարան։ Հավանաբար, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի և նրան հարկադրի ցուցմունք տալ ԱԱԾ նախկին պետի դեմ։ Մի ամբողջ գիշեր ԱԱԾ-ականներն իրենց գործընկերոջ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Իսկ նա երեք անչափահաս երեխաների հայր է, որոնցից երկուսը տասը տարեկան էլ չկան։

Երեխաները սարսափահար են եղել, ծանր սթրես տարել։ Բայց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը որոշել է ամեն գնով իրականացնել շեֆի՝ վարչապետի հանձնարարականը, նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար։ Եվ այդ ճանապարհին անգամ չի վախենում, որ Ազգային Անվտանգության ծառայությունում, որտեղ առանց այն էլ 29-ամյա, անհայտ գեներով երիտասարդին վատ են ընդունել, կարող են այլևս երբեք լուրջ չվերաբերվել։

Ի դեպ, ԱԱԾ-ում երբ հասկացել են, որ Արտակ Թորոսյանը պահանջված ցուցմունքները չի տալիս, սլաքներն ուղղել են ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր, «Դիլիջան» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի եղբայրն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

դիտվել է 791 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am