«Գաղջը խորանում է». Կիմա Եղիազարյան

Սերժ Սարգսյանը գաղջից էր բողոքում (որն ինքն է ձևավորել) ու հիմա էլ գոհ է, որ հաղթանակի օրը Եռաբլուրում, «Հաղթանակ» զբոսայգում, թե այլուր լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ թե նշանակալի օրը կարևորող հարցեր են ուղղում տվյալ վայրերում հարգանքի տուրք մատուցող պաշտոնյաներին ու օրենսդիրներին, այլ ճղճիմ «մուտիլովկաներին» սովոր անկապ ու անիմաստ քչփորող հարցերի շարան են «դեմ տալիս»: Հերոսները, նրանց սխրանքները զրոյական նշանակություն ունեն սրանց համար, կարևորը այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի ապագային ու արած գործին վերաբերող հարցերն են: Դե, ՀՀԿ ղեկավարն էլ առանձնապես չի հիշատակում Մոնթեի, Դուշմանի, Պետոյի, Կրպեյանի և Եռաբլուրում վերջին հանգրվանը գտած մեր մյուս հերոսների, նաև՝ ապրող հերոսների անունները: Հետևաբար, Բ26-ին պատկանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ պետք չէ հիշել ու հերոսների մասին հարցեր ուղղել հարգանքի տուրք մատուցողներին (ավելի ճիշտ՝ հարց տվողները մեր ազատագրական պայքարի հերոսներին էլ չգիտեն ու նրանց չեն էլ հետաքրքրում հայրենիքի համար նահատակված և ապրող հերոսները): Դրա համար էլ վազում ու Նաղդալյան Հերմինեին են «խոսեցնում» կամ էլ իրեն Տիգրան Մեծի կողքին պատկերացնող Մանվել Գրիգորյանին: Գարշելի է այս ամենը: Հաղթանակը այսկերպ են մսխում, երբ տարին տարվա վրա առաջին դեմքից սկսած մինչև նրա լրագրողներ՝ «մտահան» են անում հերոսներին: Դիտում, լսում ու զարմանում ես՝ ախր, մեր հերոսների կատարած սխրանքը չլիներ, հիմա դո՛ւք, լրագրող կոչվածներ, այսպես անիմաստ չէիք «ճտպտա»: Բայց գոնե մի օր կարելի է չէ՞, փտած ներքաղաքական դաշտի «զարգացումներից» չխոսել ու միայն հարցերը ձևակերպել օրվա խորհրդին համապատասխան: Եվ ի՞նչ հարցեր են: Մահու չափ ձանձրալի՝ նույն կոտրած «պլաստինկայի» հանգույն հետաքրքրվում են սրա ու նրա քաղաքական ճակատագրով, լսում պատասխանը, մի կուշտ կչկչում ու այդ ամբողջ աղբը լցնում իրենց էջերը: Գրողը տանի, միթե՞ չհոգնեցիք նույն հարցերը տալուց ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստանալուց: Դե, բայց գաղջը պետք է լա՜վ թանձրացնեն՝ հանրությանը բթացնելու համար: Իսկական օփիում: Սա՛ է Սերժ Սարգսյանի ուզածը, ինչն էլ անում են նրա սղագրողները: Այս ամբողջ «ըսի-ըսավ»-ների աղբակույտի գոյությունը խիստ անհրաժեշտ է ՀՀԿ ղեկավարին, որի տակ կամ որի միջոցով հեշտությամբ կարողանում է թաքցնել սեփական անգործությունը: Կիմա Եղիազարյան

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am