Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներին դեմ էին բազմամարդ ցույցերով, ի վերջո, ամիսներ տեւած պայքարից հետո՝ արդեն 2013 թվականին, ՍԵրժ Սարգսյան Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ», եւ ակտիվիստ­ները հասան իրենց նպատակին:

Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայաց­վել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ի և Մաշտո­ցի պուրակի այս վարձակալված հատվա­ծում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կա­ռուցապատող չէ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է են­թարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:

Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփո­խություն տեղի չի ունենում, եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնա­կոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր:

Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վար­կանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխու­թյան արժեքները տապալել էր «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռևս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վեր­ջինս կապ ունի White Shorja անվամբ լո­ղափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնա­կոխ են անում հեղափոխության արժեք­ները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա:

դիտվել է 720 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am