Լիբանանը սուտ լուրեր է տարածում, ռումբը օդանավից են ցած նետել

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները ցնցել են ողջ մարդկությանը: Պայթյունը բեյրութցիներին հասցրել է ֆիզիկական և նյութական մեծ վնասներ, ցավոք, մարդկային կորուստներ ևս:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց պայթյունի հետևանքով տուժած, 35 տարի Բեյրութում բնակվող Նելլի Կոյությանի հետ, ըստ որի, թե´ Հայաստանում է ապատեղեկատվություն տարածվում, և թե′ Լիբանանում. «Լիբանանի պետությունը ստում է, Էստեղ ասում են՝ հին պահեստներ են և պայթյուն է եղել, անհիմն լուրեր են տարածում, բայց իմ տղան, և ոչ միայն ինքը, շատերը տեսել են, թե ինչպես է օդանավից ռումբ ընկնում: Տղաս, տեսնելով դա, անմիջապես ներս է մտնում մեր խանութը, ու ներս մտնելն ու ռումբի պայթելը՝ մեկ է լինում: Ամբողջ ցուցափեղկը կոտրվում է տղայիս վրա, ապակիները ճղում են տղայիս գլուխը, ստանում է մի շարք վնասվածքներ, այնուհետև տանում ենք հիվանդանոց՝ կարեր դնելու»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեյրութի՝ պայթյունից տուժած երեխայի մայրը:

Պայթյունը Նելլի Կոյությանի ընտանիքին հասցրել էր ինչպես ֆիզիկական վնասներ, այնպես էլ՝ նյութական. «Էստեղ արդեն 15 տարի է, ինչ ունենք հին հայկական գորգերի, նկարների, անտիկ ապակեղենի խանութ: Մեր խանութը պայթյունի վայրից գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա, ու տուժել է ոչ միայն մեր խանութը, այլև մեզ հարակից բոլոր խանութները, տները, աշխատատեղերը, ընկերությունները. բոլորը նյութական մեծ վնասներ են կրել»,-նշեց Նելլի Կոյությանը:

Մեզ հետ զրույցում Նելլին մեծ հույս հայտնեց, որ կառավարությունը կփոխհատուցի իրենց կրած վնասը, սակայն, նաև ընդգծեց, որ իրենց կրած վնասը ոչինչ է ուրիշների կրածի համեմատ. «Դեռ տակավին կան անձինք, որոնց հարազատները իրենցից ոչ մի լուր չունեն»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

դիտվել է 1149 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am