Պատերազմն արդարացնողները

Վերջին օրերին շփման գծում լարվածությունն աճել է արձանագրվել: Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ, փոխանցեց ԼՂ-ի պաշտպանության նախարարությունը։ Նշված ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4 հազար 500 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», ասված է ԼՂ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ Հակոբ Համբարձումյանը: Ապա, ԼՂ ռազմական գերատեսչությունը նշեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, թե «հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություններ և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել են», իրականությանը չի համապատասխանում. «Այն քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում»: Շփման գծում հերթական լարվածության ֆոնին ուշագրավ հայտարարություններ են հնչել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից, որը պարզվում է, «անիմաստ» է համարում փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի՝ կազմակերպության հասցեին հնչեցրած աննախադեպ քննադատությանը: Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հրապարակավ քննադատեց Ռուսաստանի նախաձեռնած պաշտպանական դաշինքը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի հետևում իր կանոնադրությանը, և հավելեց՝ այդ առումով պետք է դասեր քաղել ՆԱՏՕ-ից: Ահա, օրերս Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսում Բորդյուժային լրագրողները հարցրել են, թե Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո կփոխվի՞ ՀԱՊԿ-ի մոտեցումը: «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է որևէ ձևով փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այդ գերզգայուն թեմայի առնչությամբ: ՀԱՊԿ-ը ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք մոնիտորինգի ենք ենթարկում իրավիճակը, որովհետև այն առնչվում է մեր կարևոր դաշնակիցներից մեկին՝ Հայաստանին: Ինչ վերաբերում է այդ հակամարտության կարգավորմանը, դրանով զբաղվում են միջազգային այլ կառույցներ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի կողմից: Ուստի անիմաստ է ինչ-որ կերպ փոխել մեր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ», ասել է նա։ Անցյալ տարին ամենալարվածն էր 1994թ. զինադադարից հետո: Ադրբեջանական կողմը ծանր սպառազինություն էր կիրառում ոչ միայն ԼՂ-ի ուղղությամբ, այլև ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, ինչի հետևանքով կտրուկ աճեց հակառակորդի կրակից զոհված հայ զինծառայողների թիվը: Գնդակոծվում էին նաև Հայաստանի բնակավայրերը, զոհվում խաղաղ բնակիչներ: Բայց Բորդյուժան այնպես է հարցը ներկայացնում, կարծես որևէ մեկը ՀԱՊԿ-ից ԼՂ խնդրի լուծում է պահանջում: Մինչդեռ խոսքը Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակումների դեպքում ընդամենը ՀԱՊԿ-ի կողմից հայտարարություն ընդունելու մասին է, Ադրբեջանի պահվածքը դատապարտելու, քննադատելու: Բայց պարզ է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ դրանց հիմքում ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չի կարող փոխվել, անգամ, եթե գնդակոծվում են Հայաստանի սահմաններն ու խաղաղ բնակիչներ են զոհվում: Ավելին, անսասան կմնա նաև ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի համագործակցությունն ու դեռ զենքի նոր խմբաքանակներ կվաճառվեն Ադրբեջանին: Իսկ Բորդյուժան չի էլ թաքցրել, որ հայ լրագրողների հարցերն իրեն դուր չեն եկել: Նա փաստորեն դժգոհել է, որ հայ լրագրողները նման հարցեր են հնչեցնում, կոչ է արել ծանոթանալ ՀԱՊԿ ամենամյա ամփոփիչ փաստաթղթերին, նախարարների հայտարարություններին, որոնցում անպայմանորեն անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին: «Դուք կամ չեք հետաքրքրվում դրանով կամ միտումնավոր չեք խոսում այդ մասին», նախատել է Բորդյուժան, ապա հիշեցրել է մոտ մեկ ամիս առաջ «Ռոսիա-24»-ին տված իր հարցազրույցը  որտեղ, մասնավորաբար ասված է. «Մենք մեծ տագնապով ենք հետևում, թե այսօր ինչ է տեղի ունենում Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության գծում, շփման գծում, որտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ: Կոնֆլիկտի հետագա էսկալացիան անթույլատրելի է, «կպայթի» ամբողջ Կովկասը»: Հայ լրագրողները տեսակամրջի ժամանակ դարձյալ հարց են հնչեցրել, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են ԼՂ հակամարտության հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշումից: «ՀԱՊԿ-ը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ընդգրկված չէ: Մենք իրավիճակի մոնիտորինգ ենք անում, քանի որ այն առնչվում է մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկին`Հայաստանին: ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունները կողմ են, որ կոնֆլիկտը կարգավորվի բացառապես քաղաքական մեթոդներով, խաղաղ ճանապարհով: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը շատ հստակ է: Բոլոր պետությունները դեմ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության աճին և ծանր հրետանու կիրառմանը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը`խորհուրդ տալով. «Մնացածը` Մարքս կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է»: Եթե ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները դեմ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության աճին և ծանր հրետանու կիրառմանը, ինչո՞ւ չեն ընդամենը մեկ համատեղ հայտարարություն ընդունում այդ մասին... Թամար Բագրատունի

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am