Nasdaq ինդեքսը փլուզվել է 6 տոկոսով
Համաշխարհային շուկայում ուժեղանում է հիստերիան այն բանից հետո, երբ Dow Jones ինդեքսը տարեսկզբին հասել է վերջին 119 տարում ռեկորդային նվազագույն ցուցանիշին՝ ընկնելով ավելի քան 5 տոկոսով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինդեքսը կորցրել է 911 կետ, որը վատագույն ցուցանիշն է 1897 թվականից ի վեր։ Nasdaq ինդեքսը փլուզվել է 6 տոկոսով և դարձել վատագույնը վերջին 16 տարում՝ 2000 թվականից։ Վատթարացումն ամերիկյան ֆոնդային շուկայում տեղի է ունեցել Չինաստանում ֆոնդային շուկայի փլուզման և անցած տարվա օգոստոսից չինական արժույթի պաշտոնական փոխարժեքի՝ նվազագույն հասնելու ֆոնին։ Շուկայի խաղացողների շրջանում խուճապ է առաջացրել նաև վերջին 12 տարում նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը։
