Ռուսաստանը բացում է խաղաքատերը.Փաշինյանը խոշորացույցի տակ

Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի միջոցով ռուսաստանյան իշխանությունները շարունակում են Հայաստանի իշխանությունների նկատմամբ խորը անհամաձայնության ու անհանդուրժողականության դրսեւորման մարաթոնը: Դատելով առկա տրամադրություններից պաշտոնական Մոսկվան վճռական է տրամադրված հայաստանյան իշխանությունների դեմ եւ այս ուղղությամբ տրամադրություններ է գեներացնում՝ ակնհայտ ընդգծելով նաեւ իշխանության իր թեկնածուին:
Թերեւս պատահական չէ նաեւ Մարգարիտա Սիմոնյանի ընտրությունը, մեր հայրենակցի, հայի միջոցով երեւան է բերվում գործող իշխանության ապազգայնությունը եւ դրանից բխող վտանգները,ընդգծելով, որ այս իշխանությունների հեռացումը նախեւառաջ բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից: Եւ երկրորդ՝ ընդունենք, թե ոչ Մարգարիտա Սիմոնյանն աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է, իսկ պաշտոնական ցուցանիշներով՝ արդեն երկրորդ տարին է՝ ազդեցիկների 20-յակում է, եւ նրա մի գրառոմն ավելի լայն տարածում է գտնում, քան ՀՀ վարչապետինը:

Այսպիսով, հայ հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Մարգարիտայի՝ օրերս արված սկանդալային գրառումն առ այն, որ ՀՀ իշխանությունները Հայաստանում հակառուսական տրամադրություններ են ստեղծում, եւ որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել, վերջինս երկրորդ ապտակն է հասցրել, այս անգամ՝ անձամբ Նիկոլ Փաինյանին: Նա իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ վարչապետի` 2005 թականին արված հետեւյալ արտահայտությունները
«Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար:Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»: Մեջբերելով Փաշինյանի տվյալ միտքը՝ Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին և խիստ քննադատական արտահայտություններ հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին: «Իմ ոսկե նախատատիկ, ցեղասպանությունը վերապրած և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակած, լավ է, որ դու սա չես տեսնում, հարազատս: Չգիտես, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը քեզ, իմ տատիկ, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ամբողջ ընտանիքին, և միայն ավագ քույրդ է ինքնուրույն խեղդվել, որպեսզի ողջ բաժին չհասնի ենիչերիներին, նա ՔԵԶ, սրբին, մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը: Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:

Ինչ խոսք, այս գնահատականի մնում է ավելացնել միայն, որ բոլորիս նախնիներն ու նախատատերը կթքեին Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ՝ անցյալն ուրանալու, պատմությունը խեղաթյուրելու համար, սակայն արձանագրենք մի փաստ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ հակահայկականությունը, թուրքական հինգերորդ շարասյանը սպասարկելու մոլուցքը գենետիկորեն է նստած: Թվում էր, թե Սորոսի միջոցով իշխանության բերվածները կաշվից դուրս են գալիս՝ իրականացնելու վերջինիս ապազգային ծրագրերը՝սեռափոխված մարզիկի մասին ֆիլմի նկարահանոումից սկսած, դպրոցական ծրագրերից «հայ» բառի ոչնչացումից վերջացրած, բայց արիուտես, որ այս մարդու մեջ հակահայկականությունը ի բնե է, ինչի ապացույցը 15 տարվա վաղեմության հատարարությունն է: Ռուսաստանի կողից նա նաեւ ուղերձ է Հայաստանի ապագա իշխանությունների մասին իրենց պատկերացումների վերաբերյալ: Ասել է թե Ռուսաստանն այլեւս բացում է խաղաքատերը՝ ուղերձ առաջին,այս իշխանությունները պետք է հեռանան, այլեւս իրենց դեմ արշավ է սկսված եւ ասպարեզ են հանվելու անցյալի բոլոր քայլերը, երկրորդ՝ նրանց պետք է փոխարինեն ազգային գործիչները, ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանը, թե ինչու նա, քանի որ հատկապես վերջին շրջանում մեր ռազմավարական գործընկերները տարբեր մակարդակներում չեն թաքցնում՝ Քոչարյանի նկատմամբ Պուտինի անփոփոխ վերաբերմունքը :
Կարծում ենք՝ սրանք դեռեւս ծաղիկներն են, որոնք Մոսկվան նվիրում է ՀՀ իշխանություններին, իսկ ապագայում ավելի դաժան տեսարաններ են սպասվում, քանի որ մի քանի մարդկանց պատճառով վտանգված են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, որոնց մասին տեւական ամիսներ է տարբեր խողովակներով մեսիջներ են գալիս, այլեի Հայաստանի անվտանգությունը:

Անի Սահակյան

դիտվել է 16744 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am