ՀՀ ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս տեղափոխել

Առավոտ օրաթերթը գրում է. Մոտ երկու շաբաթ է՝ վրացական կող­մը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտա­գործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում եւ այլն: Ռու­սական արտադրության պայթուցիկ նյու­թերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:

Այդ բեռները նախատեսված են հանքարդյունա­բերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարա­կի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղ­վող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հա­յաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ հայկական այլ ընկերու­թյան համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կար­գի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որեւէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, եւ երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են․ Չինաստանի ԱԳ նախարար Ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է ՀՀ-ի համար ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am