Ես չպետք է ընկնեմ ծանոթ ճարեմ, մարդ ճարեմ, խնդրեմ. Արմեն Ալավերդյան

Ներկայացնում ենք հատված ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ հարցազրույցից. – Մտադրություն ունե՞ք վերադառնալ պետական համակարգ։ – Մտադրությունն ինձանից չի գալիս, ամեն մեկն էլ մտադրություն միշտ կունենա։ Դու պետք է պահանջված լինես, նախ։ Ես էդքան տարիներ, որ աշխատել եմ, ես դա էլ եմ գնահատում, ես չպետք է ընկնեմ ծանոթ ճարեմ, մարդ ճարեմ, խնդրեմ։ Եթե որեւիցե տեղամասում պահանջ կա, իհարկե, կցանկանամ։ Գիտե՞ք, կյանքում եւ փիլիսոփայության մեջ կա փորձ եւ կա էքսպերիմենտ։ Փորձով է ամեն ինչ հաստատվում, եւ էդ փորձառությունը, որ դու ունես, որ ձեռք ես բերել, պետությունը քո վրա էդքան ներդրում է արել, դա մեծ կապիտալ է։ Սա բոլոր էն մարդկանց համար եմ ասում, որոնք ավելի բարդ ժամանակներ են ապրել ու անցել են ճանապարհ։ – Այսինքն՝ թիմի՞ խնդիրն էր, Դուք Գագիկ Խաչատրյանի թիմից էիք, դրա՞ համար չցանկացան Ձեզ հետ աշխատել։ – Ուրեմն ես ուզում եմ հայտարարել, որ ես Գագիկ Խաչատրյանին շատ հարգում եմ, իր հետ աշխատել եմ 1996 թվականից, բայց երբեք ես որեւիցե անձի թիմից չեմ եղել, ոչ մի նախարարի թիմից չեմ եղել։ Ինձ համար կարեւորը պետությունն է, պետական շահն է, պետական աշխատանքն է։ Փառք Աստծո, էնպիսի հետաքրքիր մարդկանց հետ եմ աշխատել, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի։ Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, ամեն մի ղեկավար ունեցել է իր առանձնահատկությունները, իր ուժեղ եւ թույլ կողմերը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, խնդիրներ դնել-լուծելու ունակությունը, կարողությունը։ Եղել են նաեւ, իհարկե, այդ պաշտոնին ոչ համարժեք մարդիկ, եթե մեր համակարգի մասին է խոսքը։ Նմանների հետ էլ ստիպված աշխատել ես։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am