Այդ կամուֆլյաժների հաշվին մենք ողջ մնացինք. Արշակ Զաքարյանը՝ մեղադրանքներին ի պատասխան

Թիրախավորված են եղել, իմացել են, թե ում են կրակում։ Շփման գծում «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդման օպերատոր Դավիթ Աթոյանի վիրավորվելու մասին նույն հեռուստաընկերության եթերում այսպիսի կարծիք է հայտնել հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը «Շատ լավ էլ ճանաչել էին մեզ կամ ինչ-որ ինֆորմացիա ինչ-որ ձևով ստացել էին։ Դավիթը նկարել է, թե դիպուկահարը որտեղից է աշխատել։ Դիպուկահարն առաջ եկած է եղել, տեղաշարժված է եղել։ Իմ կարծիքով՝ թիրախավորված էինք, որովհետև կոնկրետ կրակում էին իմ ու Դավիթի ուղղությամբ։ Այն զինվորականները, որ եկել էին մեզ օգնելու, նրանց վրա կրակում էին միայն այն դեպքում, երբ ուզում էին մոտենալ՝ օգնելու։ Մի փոքր շարժ դեպի մեզ՝ կրակում էին»,-հայտարարել է Արշակ Զաքարյանը։ Նա պատմել է, որ անցած շաբաթ հաղորդման նկարահանմանը գնացել էին սեփական սև մեքենայով, մեքենան լրիվ նոր է եղել, բայց Հայոց ազգային գվարդիայի իրենց տարբերանշանը կար։ Մեքենայի վրա էլի կրակ են բացել, 10 սմ բարձրությամբ անցել է կրակահերթը։ «Ադրբեջանական կողմից սպառնալիք հնչել է ոչ միայն հայտնի զինվորականներից, որ նրանք, անպայման, ինձ պետք է վնասազերծեն՝ սպանելու միջոցով, այլ նաև, եթե հիշում եք, 8 ամիս առաջ կոնկրետ գլխագին էին նշանակել»,-հիշեցրել է նա։ «Դիրքերում» հաղորդման հեղինակի խոսքով՝ իրենք հայտնվել էին մի վտանգավոր գոտում, բոլոր զինվորականները պնդել են, որ օպտիկային խաբել է հենց կամուֆլյաժը։ «Դիպուկահարը հեռու էր, նա կրակում էր շարժման վրա, մեր սև կոշիկների վրա։ Մեքենան ունի երեք սև ապակի, երեք փամփուշտ են կրակել՝ երեքն էլ այդ սև ապակու վրա։ Կամուֆլյաժի վրա ոչ մի կրակոց չի եղել։ 2-2,5 կմ հեռավորության վրա մեքենան ձուլվել է խոտերի, բնապատկերի հետ, իսկ սև ապակիները երևացել են և թիրախ են դարձել դիպուկահարի համար»,-պարզաբանել է Արշակ Զաքարյանը։ Նա, պատասխանելով հնչող քննադատություններին, թե ինչու են եղել զինվորական համազգեստով ու մեքենայով և ոչ քաղաքացիական հագուստով ու տարբերանշանով, ասել է. «Եթե մենք գործ ունենայինք մի հակառակորդի հետ, որն ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ պահպանում է միջազգային կանոնները, ապա գուցե խոսքերն իմաստ ունենային։  Ես կոչ եմ անում բոլոր լրագրողներին պահպանել այդ կանոնները, որովհետև նրանք դիրքերում լինում են ոչ թե պարբերաբար, այլ հատուկ դեպքերում, գնում են այնտեղ, երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունն է այդ կետերի վրա և հնարավոր է, որ այդ միջոցներն օգնեն իրենց։ Բայց իմ աշխատանքի բնույթը շատ տարբերվում է, մենք օրերով լինում ենք դիրքերում, ճանապարհորդում ենք միջդիրքային տարածքներում, որտեղ տեղի են ունենում դիվերսիաներ և այլն։ Այդ կամուֆլյաժների հաշվին մենք ողջ մնացինք»,-ընդգծել է «Դիրքերում» հաղորդման հեղինակը։ Նա պատմել է, որ դեպքի օրը կրակել են նաև այն շտապօգնության զինվորական մեքենայի վրա, որ փորձել է մոտենալ վիրավոր օպերատորին։ Դրա վրա եղել է կարմիր խաչ։ Միջազգային նորմերով չպետք է կրակեին։ Այնուհետև, էլի կարմիր խաչի տարբերանշանով ռեանիմոբիլին կրակահերթի տակ պահելով՝ թույլ չեն տվել մոտենալ։ «Չեմ ուզում ասել հերոսություն է արել Դավիթը և այլն, բոլոր զինվորականները կասեին, որ հերոսություն է, 3 ժամ ու կես, լինելով վիրավոր, արյունահոսելով, փշրված ոսկորներով, էդ տղան բոլորիս համոզում էր, որ ինքը թեթև վիրավորում է ստացել։ Ինքը նկարում և տեսնում էր՝ իր ոտքերն ինչ վիճակում են, բայց միտումնավոր խաբում էր բոլորիս, որպեսզի օգնության չգան ու զոհեր չունենանք»,-հպարտությամբ պատմել է Արշակ Զաքարյանը։ Զանի Հարոյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am