Մոսկվայում ձերբակալել են ԼԳԲՏ ակտիվիստների

Հինգշաբթի օրը Մոսկվայի իշխանությունները ձերբակալել են ԼԳԲՏ համայնքի մի խումբ ակտիվիստների, ովքեր ցանկանում էին մոտենալ Գլխավոր դատախազություն շենքին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Մոսկվայում հինգշաբթի օրը ձերբակալվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դուրս էին եկել փողոց մեծ արկղերով, որոնց վրա գրված էր՝ «Արդարադատություն 100 չեչենների համար»: Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով: Իրավապաշտպան Նիկոլայ Կավակսկիի խոսքերով, «Շուրջ երկու միլիոն ստորագրություն էր հավաքվել, դրանց մի մասը տպված էր, իսկ մյուս մասը՝ հիշողության քարտի վրա: Ակտիվիստների նպատակը ստորագրութունները գլխավոր դատախազին փոխանցելն էր, ինչը դժբախտաբար չհաջողվեց»: Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ չարտոնված հանրահավաքների մասնակիցները ենթակա են ձերբակալման, սակայն ակտիվիստները պնդում էին, որ իրենք դուրս չէին եկել բողոքի ցույցի: «Մենք պարզապես ցանկանում էինք ստորագրություններով լի արկղերը որպես միջնորդություն հանձնել Գլխավոր դատախազություն ՝ Չեչնիայի նույնասեռականների դեմ իրականացված բռնարարքների հետաքննության իրականացման նպատակով», – հայտնեց լրագրող և ակտիվիստ Նիկիտա Սաֆարովը: Ի աջակցություն իր դաշնակից և ընկեր Վլադիմիր Պուտինի՝ Չեչնիայի ներկայիս նախագահ Կադիրովը աչք է փակում Չեչնիայիում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին: Նույնասեռականությունը չի հանդուրժվում Չեչնիայում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են հետապնդումների, առևանգումների և կալանավորումների: «Եթե իմ ընտանիքն իմանար, որ ես գեյ եմ՝ ինձ վաղուց սպանած կլինեին: Նույնասեռական լինելն անհնար է մեզ մոտ»: Որոշ ակտիվիստներ Չեչնիայում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումների համար Պուտինին են մեղադրում: «Եթե Պուտինը զանգահարի Գրոզնի ու կարգադրի դադարեցնել բռնարարքները, Կադիրովը կանի նրա ասածը», գտնում է Human Rights Watch-ի Ռուսաստանի գրասենյակից Տանիա Լոկշինան: Չեչնիայի տարածաշրջանային դատախազությունը այս գործով հետաքննություն է սկսել, որը, ըստ էության, ֆորմալ բնույթ է կրում, քանի որ Չեչնիայի դատաիրավական համակարգը գտնվում է Ռամզան Կադիրովի անիմջական վերահսկողություն ներքո: Ակտիվիստները հույս ունեն, որ նրանց գործողությունները, այդ թվում`հինգշաբթի օրը տեղի ունեցած ձերբակալությունները, չեն անտեսվի միշաջզգային հանրության կողմից:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am