Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանի առջև Ամուլսարի հետ կապված խնդիր է դրել

Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային հեռուսատեսությամբ անդրադառնալով Ամուլսարի խնդրին, Ռոմանոս Պետրոսյանը ասել է, որ շրջակա միջավայրի հետ աղերսվող ցանկացած երևույթ շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, բայց ընթացիկ կառավարման առումով գուցե կան պետական այլ գերատեսչություններ, որոնք կառավարման իմաստով կոնկրետ պատասխանատվություն են կրում:

«Ամուլսարի մասին կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ կծանոթանամ փորձագիտական գնահատականներին, ինչպես նաև հանդիպումներ և կոնսուլտացիաներ կիրականացնեմ: Պատրաստ եմ պարզ, թափանցիկ և ազնիվ զրույցի թե՛ բնապահպանների, թե՛ շահագրգիռ կողմերի և թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Սակայն խոշոր հաշվով պետք է արձանագրեմ, որ իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի հետ կապված, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից, բնականաբար, գործելու ենք կոնտեքստում, իսկ կոնկրետ, առարկայական գնահատականներ և տեսակետներ կհնչեցնեմ որոշակի ժամանակ անց»,- ասել է նա:
Թե ինչ մոտեցում ունեն վարչապետն ու կառավարությունը Ամուլսարի հարցում, հայտնի չէ։ Մինչև հեղափոխությունը այդ մոտեցումը շատ ակնհայտ էր․ և՛ Փաշինյանը, և՛ նրա թիմը հայտարարում էին, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։
Իրավիճակը հիմա արդեն այլ է։ Փորձաքննության արդյունքները, որոնց մասին ակնարկել է նախարարը, պատրաստ էին դեռ մեկ տարի առաջ։ Դրանք արդեն հրապարակվել են և փաստում են, որ հանքի շահագործումը Ջերմուկի էկոհամակարգին չի վնասում։ Բացի այդ՝ ներդրումներ են արվել, որոնք, եթե հանքը փակվի, պետք է փեխհատուցվի։ Իսկ կառավարությունն այս պահին ոչ թե փոխհատուցման, այլ նոր աշխատատեղերի և հավելյալ հարկերի կարիք ունի։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի այժմյան մոտեցումն այն է, որ Ամուլսարը պետք է աշխատի, չնայած որ հեղափոխական թիմում կա հակառակը պնդողների մի ստվար շերտ։ Ըստ էության Ռոմանոս Պետրոսյանի առջև Փաշինյանը խնդիր է դրել՝ լուծել Ամուլսարի խնդիրը, հասնել նրան, որ հանքը գործի։ Նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը գերադասեց հեռանալ, քան թե գնալ այդ քայլին։ Ռոմանոս Պետրոսյանը սակայն կգնա մինև վերջ, քանի որ, ինչպես ինքն է ասել, իր կարծիքը չի կարող տարբերվել Փաշինյանի մոտեցումից։ Նա նաև հայտարարել է, թե շրջակա միջավայրի նախարարության առաջնային խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է կարճաժամկետ և ռազմավարական երկարաժամկետ գործունեության կտրվածքով:
«Սևանն այս տարի ևս ծաղկել է, սակայն խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից, որը հանդիսանում էր մեր երկրի բացառիկ շտեմարանը, և գործուն քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հետագա վատթարացումը, և իրավիճակի կրկնությունը չեզոքացվի»,- նշել է նա:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը խոչընդոտել, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների ներառում:

Ըստ նախարարի՝ կան ապօրինի կառուցապատումների և հողազավթումների բազմաթիվ դեպքեր. շուրջ 500 հեկտար բուսածածկ տարածքներ կան, որոնք լճի տակ են անցնում և բերում լճի ճահճացման և կապտականաչ ջրիմուռների առաջացման։ Նա ասել է նաև, որ նախկինում շահագործված և կիսաշահագործված լքված բազմաթիվ հանքավայրեր, փակ և կիսափակ պոչամբարներ բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների առողջության համար: «Գործող օրենսդրությամբ փակ պոչամբարների նկատմամբ պետք է իրականացվեն վերականգնողական աշխատանքներ, բայց այսօր ցույց տվեք մի պոչամբար՝ ամենալուրջ հանքարդյունաբերողներից սկսած, ովքեր վերականգնողական աշխատանքներ են արել, կարծես լքված ապոկալիպտիկ տարածքներ լինեն այս դրախտային երկրում»,- նշել է Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետ եղած ժամանակ անտառների հարցով քրեական գործ է հարուցել՝ դատախազի հետ համատեղ: «Այս պահին Կոտայքի մարզում՝ առաջին ատյանի դատարանում, մի շարք դատական գործեր են քննվում անտառածածկ տարածքները սեփականատերերից հետ վերցնելու, պետությանը և համայանքներին հանձնելու համար: Խոսքը Հրազդան, Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքների մասին է: Ճակատագրի հեգնանքով նաև Կոտայքի մարզպետարանն է պատասխանող կողմ»,- ասել է նախկին մարզպետը:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2027 անգամ
Լրահոս
Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am