Ալիևն իր սև գործն արեց, իսկ մե՞նք...

Մյունխենում ավարտվեց փետրվարի 12-14-ն անցկացվող անվտանգության հարցերով համաժողովը: Հայաստանն, ինչպես հայտնի է, մասնակցեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով և եթե չլինեին  հանդիպումների մասին ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունները, ապա մեր հասարակությունը դժվար թե տեղյակ լիներ, որ Հայաստանը ներկայացված է եղել մյունխենյան հավաքին: Առհասարակ, Նալբանդյանը հաճախ է սիրում կրկնել միտքը թե ԱԳՆ-ի, դիվանագետի աշխատանքը սառցաբեկորի նման է, աշխատանքը չի երևում: Սա ներկայացվում է որպես արդարացում, երբ քննադատում են Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության ձախողումները: Օրինակ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում վերջին երկու ոչ հայանպաստ բանաձևերի շուրջ կրքեր բորբոքվեցին, գնահատականներ հնչեցին ու դարձյալ Նալբանդյանը «մուննաթ» եկավ, թե զինվորին ու դիվանագետին չի կարելի քննադատել: Դիվանագետի աշխատանքի մանրամասներին, այո՛, միշտ չէ, որ պետք է հանրությունը տեղեկացված լինի, հասարակությունը նույնիսկ չպետք է իմանա այն ահռելի աշխատանքը, որը դիվանագետներն իրականացնում են ի շահ պետության, եթե դրա հրապարակային լինելը կարող է վնասել հետագա հնարավոր արդյունքին: Բայց հասարակությանը պետք է տեսանելի լինի դիվանագետի աշխատանքի արդյունքը, դա հասարակությունից «թաքուն» չեն պահում, եթե, իհարկե, կա արդյունք: Իսկ, եթե չկան հաջողություններ դիվանագիտական ասպարեզում` չի կարելի դասեր տալ այն մասին, թե` մի՛ հարվածեք դիվանագետին... Ոչ միայն կարելի է, այլև մեր ԱԳՆ-ի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության և արտաքին քաղաքականությամբ զբաղվողների առկայության պայմաններում նույնիսկ խիստ անհրաժեշտ է: Գանք մյունխենյան կարևոր կոնֆերանսին ու դիտարկենք Հայաստանի հակառակորդ` Ադրբեջանին: Ալիևը մյունխենյան կոնֆերանսը դարձրել է իր պահանջները ներկայացնելու հարթակ: Նա հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ և քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, էներգետիկայի ոլորտում համագործակցության և երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր: Ալիևը նաև հանդիպել է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ, որի հետ քննարկել է Ադրբեջանի և Եվրամիության էներգետիկ համագործակցության հաջողությունները: Ալիևն իհարկե ելույթ է ունեցել, և հերթական առիթը բաց չի թողել Հայաստանից բողոքելու: Նախ` Ալիևը մասնակցել է էներգետիկ անվտանգության թեմայով «կլոր սեղանին», որի ընթացքում նշել է, որ նավթը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 30 տոկոսը, իսկ նավթի ու գազի արտահանմանը բաժին է ընկնում ողջ արտահանման 90 տոկոսը։ Նա ցանկություն է հայտնել փոխել տվյալ պատկերը. «Դրա համար էլ հետագա տարիներին հիմնական առաջադրանքը լինելու է հենց դա՝ արտահանման պոտենցիալի դիվերսիֆիկացումը։ Այդպիսի իրավիճակում մենք, բնականաբար, շարունակելու ենք իրականացնել տնտեսական անհրաժեշտ բարեփոխումներ, մասնավոր սեկտորի համար ստեղծենք ավելի լավ պայմաններ, ներգրավենք ավելի շատ ներդրումներ ու սկսենք մասնավորեցման խոշորամասշտաբ ծրագիր։ Մեզ համար ամենակարևորը այդ բարեփոխումները շարունակելն է ու նավթից և գազից կախվածությունը հնարավորինս կրճատելը»։ Հաջորդ օրն արդեն Ալիևը ամբողջ ուժով քննադատել է ՀՀ իշխանություններին` հիշելով Սարսանգի ջրամբարի զեկույցը, Հայաստանին մեղադրել է «տարածքներն օկուպացնելու» մեջ ու հիշատակել է «Խոջալուի ցեղասպանությունը»` դրանում մեղադրելով ՀՀ կառավարությանը... Իսկ ի՞նչ են պատասխանում մեր իշխանություններն ադրբեջանական կեղծիքին... Նալբանդյանը Մյունխենում ելույթ չի ունեցել առհասարակ: Հայաստանյան իշխանամերձ կայքերն էլ հիացած են, որ Մյունխենում «հայ դիվանագետը «նեղն է գցել» Ադրբեջանի նախագահին»: Համաժողովում «Կլիման և էներգետիկ անվտանգությունը» նիստում Ալիևը ոչ թե բնապահպանության և էներգետիկ ռեսուրսների թեմայով է խոսել, այլ հին «երգերն» է հիշել, սա նորություն չէ: Բայց մի՞թե դրա «պատասխանը» պետք է լինի ԱԳ նախարարի խորհրդական Անդրանիկ Հովհաննիսյանի հարցը` Ադրբեջանի նախագահին։ Ըստ News.am-ի` նա կոչ է արել Ալիևին բացատրել, թե ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի հետ պատահած ամեն մի դժբախտության մեջ հայերն են մեղավոր։ «Մեղավոր են, երբ միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման համար։ Հայերն ու հայկական լոբբին է մեղավոր, երբ Եվրոպական խորհրդարանում և ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատող բանաձևեր են ընդունվում։ Նույնիսկ, երբ նավթի արտահանումն է նվազում, Ադրբեջանը Բրիթիշ փետրոլիումին է մեղադրում հայերի հետ հանցավոր համաձայնության գալու մեջ։ Արդյոք հեշտ է մեկ ունիվերսալ պատասխան ունենալ բոլոր դժվար հարցերին պատասխանելու համար»։ Այսպե՞ս է հայկական դիվանագիտությունը ցույց տալիս «Ադրբեջանի իրական դեմքը», անվերջ գոռալով` «խավիարային դիվանագիտություն», «նավթադոլարներով» կաշառվող եվրոպատգամավորներ և վե՞րջ... Երբ մոտենում է ԵԽԽՎ-ում հակահայկական փաստաթղթի հերթական քննարկման փուլը` մեկ շաբաթ առաջ շնչակտուր մերոնք լծվում են գործի` պատվիրակություններ են գործուղում տարբեր երկրներ, վստահաբար, մեծ գումարներ վատնելով այդ ուղևորությունների համար, բայց արդյունք կամ չկա, կամ եթե կա, գոնե Ուոլթերի բանաձևի դեպքում, ապա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության և դրա արդյունքում կայացրած որոշման համատեքստում: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան Ընտրակաշառք, ճնշումներ, ձերբակալություններ ու անհավասար պայմաններ․ ի՞նչ է արձանագրել ԵԽԽՎ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին Ով է Վարդենիսի քաղաքապետի թեկնածու առաջադրվել Ում է աշխատանքից ազատել Նիկոլ Փաշինյանը Դավաճանությունը շուտ էր սկսվել․Արմեն Գրիգորյանը 20թ․ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանից զգուշացում էր ստացել (video) #ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am