Թրամփի և Կոմիի խոսակցությունների ձայնագրությունների դիմաց՝ 100 հազար եվրո
New York Times-ի տեղեկացմամբ՝ Wikileaks-ը Twitter-ում գրել է,որ 100 հազար դոլար է առաջարկել նրան, ով կտրամադրի իրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀԴԲ-ի հեռացված տնօրենի՝ Ջեյմս Կոմիի խոսակցությունների ձայնագրությունները: Նոր նախագահի՝ իր հանդեպ ունեցած անբարեհաճ վերաբերմունքի պատճառ է դարձել Թրամփի երդմնակալությունից մեկ շաբաթ անց Սպիտակ տանը իրենց համատեղ ընթրիքը: Ընթրիքի ժամանակ Թրամփը մի քանի անգամ ՀԴԲ-ի ղեկավարին խնդրել է, որ հաստատի իր հավատարմությունը նրան, ի պատասխան Կոմին ասել է, որ նախագահը կարող է վստահ լինել միայն իր ազնվության վրա,պնդում է Կոմին: Սպիտակ տունը հայտնել է, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ինքը՝ Թրամփը, NBC-ին տված հարցազրույցում նույնպես պատմել է Կոմիի հետ իրենց համատեղ ընթրիքի մասին, սակայն առանց հիշատակելու հավատարմության խոստման մասին իրենց խոսակցության վերաբերյալ:
