Փաշինյանը կլսի Քոչարյանին. նա այլեւս այլընտրանք չունի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո հարցազրույց է տվել հայաստանյան երեք հեռուստաընկերությունների՝ դրսեւորելով պետական գործչի բարձր գիտակցություն եւ սրտացավություն պետության խնդիրների նկատմամբ: Թվում էր, թե իշխանական վրեժխնդրությունից հետո չարության ու մաղձի մեծ կուտակում պետք է նկատվի երկրորդ նախագահի մոտ, երկու տարի շարունակ անարդարացի քրեական հետապնդում, բանտարկություն, բայց շուրջ երկու ժամ տեւած հարցազրույցը ծայրից ծայր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի ու դիքորոշման ճշգրիտ արտահայտում էր:

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին զինված բախումներին, տարածաշրջանային զարգացումներին, եւ հատկապես, թուրքական գործոնին, հայ-ռուսական հարաբերություններին, Արցախի բանակցային գործընթացին և այս հարցում Հայաստանի հեղափոխական իշխանության՝ անհասկանալի, ոչ ադեկվատ դիրքորոշմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին։
Քոչարյանը ոչ մայն ճշգրիտ եւ խորքային ախտորոշեց պետության առջև ծառացած առաջնային բոլոր խնդիրները, այլեւ մատնանշեց դրանց լուծումները, եւ որ ամենակարեւորն է՝ անդառնալիության եւ հուսահատության տրամադրություններ չառաջացրեց, առավել եւս իշխանություններին ուղղված որեւէ շանտաժով ու ուլտիմատումով հանդես չեկավ:
Հատկապես կարեւոր էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտում եւ տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի գործոնի արձանագրումը առ այն, որ այլեւս նրան ոչ միայն Արցախն է հետաքքրում, այլեւ Հայաստանը.«Աշխարհն է փոխվել, տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել , ավելացնել, սա ավելի շատ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է, Թուրքիայի ամբիցիաները այսօր եւ 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից, եւ սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք, եւ սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմաբազան է Հայաստանում: Հիմա այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, այլ պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով: ՆԱՏՕ-ի ամենից մեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզոր»,-ասաց նախագահը
Կարեւոր եւ խորքային վերլուծություն ներկայացրեց նաեւ աշխարի զարգացման վեկտորի եւ այդ համատեքստում Հայաստանի հետընթացի մասին: Նա նկատեց, մինչ աշխարհը հետ է նախանջում գլոբալիզացիայի տենդենցի եւ կրկին առաջ է բերում ազգայինը, Հայաստանում մնացել են ազգայինից հրաժարվելու կետում: <<Սովետական միության փլուզվելուց հետո ձեւավորվեց միաբեւեռ աշխարհ՝ Միացյալ նահանգների առաջնորդությամբ, եւ այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը ուղղակի կապվեց մեկ այլ` տեսության մեջ ասում են նեոգլոբալիզմի հետ, երբ գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաեւ գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, ավելի շատ փոխաբերական իմաստով է, բայց այդ ուժերն ավելի լայն են։ Հսկայածավալ գումարներ են ծախսվել հազարավոր հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի այդ թեզը առաջ տանել»,-ասաց նա շարունակելով` հիմա այդ թրենդը փոխվել է, եւ մարդիկ համարում են, որ քաղաքակրթական եւ մշակութային բազմազանությունը այս մոլորակի ուժն է եւ արժեքը, որի համար պետք է պայքարել։
«Այսօր աշխարհում կա այլ՝ ազգային արժեքների համար պայքարելու թրենդ, և առաջատարներն այս գործընթացում Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք ունեն քաղաքակրթական մեծ ներուժ, շատ հզոր մշակույթ, և որոնց ինքնության մեջ իրենց մշակույթն ու պատմությունը չափազանց մեծ դեր են կատարում։
Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն հկ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են:
Նման խորը վերկուծություն ներկայացրեց գրեթե բոլոր ոլորտներում՝ Արցախի հիմնախբդիր, կորոնավիրուսի դեմ պայքաքր, տնտեսություն եւ այալն: Ավելին, ասաց, որ թեեւ բոլոր հարցերում իշխանությունները հետընթաց են գրանցել, բայց ոչինչ դեռ ուշ չէ եւ կարող են վերականգնել ամեն բան: Նրա խոսքով՝ կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել կամ սպանել ներդրումները. տնտեսությունը կառավարության քաղաքականության արդյունք է: Հնարավոր է նաև կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները: Արցախի հարցում էլ թեպետ արձանագրեց, որ իշխանությունը տարերային քաղաքականություն է վարել, բայց վերջի օրերին կարծես նկատվում է, որ զգում են վտանգը ու կարող են այլ ուղով տանել: Այսպիսով՝ Քոչարյանը մատնանշեց իշխանության բացթօղումները, տալով նաեւ լուծումները, մնում է անդունդի եզրին հայտնված իշխանության պարագլուխները մի կողմ թողնեն բոլոր ամբիցիաները եւ հասկանան, որ նժարին պետության լինելն-չլինելն է ու լսեն բոլոր խորհուրդները:

Անի Սահակյան

 

դիտվել է 2570 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am