Ոչ միայն ռեւանշի ձգտող կառավարություն ունենք Ադրբեջանում, այլեւ ռեւանշի ձգտող ժողովուրդ․ Ռոբերտ Քոչարյան

«Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում եւ հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլեւ արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը․ սա է կատարվել սահմանի այդ հատվածում։  Մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ եւ համարժեք։ Դրանից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով եւ հրետանի, եւ անօդաչու սարքեր։ Այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների։

Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան ցավագին։ Մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեանական շփման գծի երկայնքով։ Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարեւոր է։ Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տեւելու է շատ եւ շատ երկար, եւ եթե քո դիրքը հարմար է, մարտական դիրքի մասին է խոսքը, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, եւ հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար, չափազանց կարեւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու եւ ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը եւ անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա սկսեցին խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում», - «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի սահմանի մոտ ծավալված մարտական գործողություններին։

«Բանակի առջեւ միշտ խնդիր էր դրված՝ մաքսիմալ կերպով բարելավել դիրքերը եւ դիրքերի էական ամրացումները սկսվել են հենց այդ տարիներին։ Ամեն տարի ես այցելում էի առաջին գիծ, հիմնականում  Ղարաբաղի հատված , եւ կազմում էինք տարեկան ծրագիր այն աշխատանքների, որ պետք է արվեին առաջնագծում։ Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք ներդնում դիրքերը բարելավելու համար, երկրորդ պաշտպանական էշելոնը կառուցելով, երրորդը կառուցելով։  Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հատվածում, եթե ուներ հնարավորություն դիրքերը բարելավելու եւ ամրացնելու, ուրեմն, առանց հարցնելու, դա իրենց սուրբ պարտականությունն է, իրենք պարտավոր են դա անել։ Սա է եղել մոտեցումը։ Եվ փորձեմ նաեւ կապել այս սահմանային իրադարձությունները մեր վարած քաղաքականության հետ․ առաջին հետեւությունը, երեւի, հետեւյալն է՝ պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, եւ Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Իսկ մեր հանրությանն ինչո՞վ էին «կերակրում», հատկապես Դուշանբեից հետո, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եւ եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա՝ ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումից։ Դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Հիմա մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարեւոր փաստ․ մենք այսօր ունենք ոչ միայն ռեւանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլեւ ռեւանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար եւ պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այլեւս ժողովրդին դիմելու բանաձեւը, կառավարության կոնստրուկտիվիզմի հետ այլեւս հույսեր կապելու բանաձեւը չկա, եւ կառավարությունը այսօր պետք է խոստովանի, որ այս 2 տարվա ընթացքում այս հարցի շուրջ սխալ քաղաքականություն է վարել։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք 2 տարի առաջ», - ի պատասխան՝ «ձեր կառավարման տարիներին փորձեր եղե՞լ են դիրքերը բարելավելու» հարցին, ասել է Ռոբերտ Քոչարյանը։

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am