Դիտավորություն եւ հստակ իրականացվող քաղաքականություն

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է:

Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր ու անհնար բոլոր «հանցանքներում», նույնիսկ սովորույթի ուժով վիրավորանքներ հասցնել ու անվանարկել, իսկ զուգահեռ «եփած ճաշում» մասնակի փոփոխություններ անել, այդուամենայնիվ, քննադատության քանակը դրանից ամենեւին չի նվազում:

Մասնավորաբար «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը, խոսելով կրթական չափորոշիչների մասին, նշում է. «Սա միայն տգիտության արդյունք չէ:

Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսեւորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում եւս կառավարման խնդիր կա, անհերքելի է»:

Գրող հրապարակախոս Դավիթ Սարգսյանն էլ թերթի հետ զրույցում նշեց, որ «երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երեւում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է»:

«Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է»,-ասում է Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 337 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am