Արցախում հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները. ի՞նչ դասեր է քաղել իշխանությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան հետախուզության կանխատեսումներով՝ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները: Նման հայտարարություն երեկ արել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հատուկ զեկույցը: «Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, նորից ի հայտ է եկել 2016 թվականի ապրիլին: Ավելին՝ կողմերի՝ փոխզիջումների չգնալը եւ ներքին ճնշման ուժեղացումը ենթադրում են, որ 2017 թվականին կարող են կրկնվել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,- ասված է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի զեկույցում: Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի Atlantic Council վերլուծական կենտրոնում, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, շեշտել է խաղաղության գնալու անհրաժեշտությունը. «Կրկին եկել է ժամանակը, որ կողմերը քաղաքական անկեղծ հանձնառություն ստանձնեն եւ պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության՝ հիմնվելով մինչ օրս կատարված աշխատանքի վրա: Իրատեսական չէ եզրակացնել, թե հազվադեպ հանդիպումները բավարար են տեւական խաղաղության հասնելու համար: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են, բովանդակային երկխոսություն են ունենում՝ անդրադառնալով լուծման կարիք ունեցող առանցքային հարցերին: Մենք կուզենայինք, որ նախագահները կրկին դեմ առ դեմ հանդիպեին, եւ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա: Նկատենք, որ քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, միշտ կա պատերազմի վերսկսման վտանգ: Սակայն միշտ չէ, որ այդ մասին խոսվում է նման բարձր մակարդակով, եւ այս առումով ամերիկյան կողմի՝ իրար հաջորդած հայտարարությունները պատահական չեն, ու դրանց պետք է լրջորեն վերաբերել: Հետաքրքիր է՝ ի՞նչ դասեր են քաղել իշխանությունները նախորդ տարվա ապրիլյան պատերազմից, ի՞նչ են արել՝ բացի համահայկական միջոցներով ԼՂՀ-ում առաջնագծի ուժեղացումից ու տեխնիկական հագեցվածություն ապահովելուց»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am