Սորոսի հիմնադրամը կիրականացնի ՌԴ-ում բախումներ հրահրած ադրբեջանցիների իրավական պաշտպանությունը

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվեցին 25 ազերիներ (մի մասը կալանավորվեց) և 7 մոսկվայաբնակ հայ հայտնվեց ռուս իրավապահների թիրախում, անմիջապես տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ Սորոսի հիմնադրամը: Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Բանն այն է, որ ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցված քրգործերին միջամտության փորձ է արվել «Սորոսի» հիմնադրամի կողմից, որի գործունեությունը, ի դեպ, դադարեցվել է ՌԴ տարածում՝ դեռևս 2015 թվականից:

Հիշեցնենք, 5 տարի առաջ ՌԴ գլխավոր դատախազության ու ՌԴ արտաքին գերատեսչության կողմից վերջինիս գործունեությունը դաշնության տարածքում ճանաչվեց ոչ ցանկալի և այն դասվեց «стоп-лист» օտարերկրյա կազմակերպությունների շարքում, քանի որ ՌԴ իշխանությունը գտնում էր, որ ««Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ» կոչվող Սորոսի գրասենյակի գործունեությունը սպառնալիք է ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- այսպես էր հայտարարվել պաշտոնապես։

Չմոռանանք՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն էլ իր հերթին հինգ տարի անց՝ 2020-ի գարնանը, երբ սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին նախատեսվում էր Պուտին-Էրդողան հանդիպումը, իրավիճակից օգտվելով Թուրքիային հռչակել էր ամենամարդասիրական երկիր, իսկ Ռուսաստանին՝ իսկական սպառնալիք:

Financial Times-ում լույս տեսած հրապարակման մեջ երևաց Էրդողան-Սորոս դաշինքը՝ ընդդեմ Պուտինի. Ջորջ Սորոսի հոդվածում բացեիբաց Եվրոպային կոչ էր անում սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Եվ ահա հայ-ադրբեջանցի ազգամիջյան բախումների ֆոնին Սորոսի հիմնադրամը կարծես Մոսկվայում նորից գլուխ է բարձրացնում, քրգործերին միջամտությունն է ձեռնարկվել ամենաուղիղ իմաստով. Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գլխամասային հիմնադրամը հանձն է առել հայերի վրա հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը, սակայն հաշվի առնելով ՌԴ տարածքում Սորոսի հիմնադրամի մերժված լինելու փաստը և իրավական կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, մտածվել է լուծում. ադրբեջանցիների շահերի պաշտպանության համար վարձել անկախ փաստաբաններ, որոնք կֆինանսավորվեն երրորդ երկրներից «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակների հետ ընդհանուր պլատֆորմում գործակցող զանազան ռուսական ՀԿ-ների միջոցով, որոնք ևս «խաղում են» քաղաքացիական իրավունքի պաշտպանաշնության դաշտում:

Ուստի չի բացառվում, որ նպաստավոր իրավիճակից օգտվելու համար գործի են դրվել նաև մեր երկրի ներսում եղած սորոսական ռեսուրսները: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի աչալուրջ հովանու ներքո Հայաստանում գործող սորոսական «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը անուղղակի կերպով, հնարավոր է, աջակցի հայերին նվաստացնող ու ծեծի ենթարկող ազերիների պաշտպանությանը, և սրան լուռ հետևում է ՀՀ իշխանությունը, որի զգալի մասը կազմում է հենց սորոսական թևը՝ իր նախարարական կորպուսով, պատգամավորներով ու դատական իշխանության ներկայացուցիչներով:

Իսկ ինչու՞ նույն մարդասիրական մղումով փորձ չի արվել մյուս կողմի՝ բախումների հետևանքով տուժած հայերի իրավունքների պաշտպանությունը ստանձնել, ինչու՞ է սորոսական թևը ջանքեր թափում միայն հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների համար․ այս հարցերի ատասխանը փորձեցինք հայաստնայնա գրասենյակից ստանալ:

«Բաց հասարակության հիմնադրամներ» գլխամասային գրասենյակի կողմից այս ամենին ցուցաբերվող օժանդակության, կամ նրա խմբերի կողմից հնարավոր ներգրավված լինելու մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալ Yerevan.Today-ին չհաջողվեց, հասանելի չէր Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հեռախոսը, իսկ գրասենյակի միակ հեռախոսահամարին երկու օր շարունակ մեր զանգերին պատասխանող չեղավ:

Ակնհայտ է, որ էթնիկ հողի վրա ծագած արյունալի միջադեպերը՝ իրենց իրավական քաղաքական հետևանքներով բավականին գրավիչ պրոցեսներ են ենթադրում սորոսականների համար, առավել ևս, երբ միջադեպը գրանցվել է ռուսական գերտերության սահմանների ներսում և դրանով պետք է զբաղվի ռուս իրավապահը: Իսկ դա նշանակում է, որ միջադեպերի իրավական գործընթացները իրենց հսկողության տակ առնելով Մոսկվայում՝ սորոսականներն անշեղորեն փորձելու են ավելի հեռուն գնացող պլաններ մշակել. քաղիրավունքի պաշտպանության «սոուսի» մեջ կեփեն ներքին լարում ստեղծող բազմապիսի շոուներ, հասարակական-քաղաքական տրամադրություններ հրահրող ակցիաներ կարող է արվեն ու ներքին լարում ստեղծելու պրոցեսներ գրգռեն:

Դժվար է հավատալ, որ Սորոսի հիմնադրամին և հարակից ՀԿ-ներին իրականում կհաջողվի վրիպել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից և միջնորդավորված կապերով ձեռքերը հասցնել ռուս իրավապահների ձեռքի տակ եղած քրեական գործերի նյութերին։ Սակայն մեզ՝ հայերիս համար սա շատ մտահոգիչ երևույթ պետք է լինի: Այս տեղեկությունը դեռ իր արձագանքը կունենա, երբ ուսումնասիրվեն, թե ովքեր և ինչ կերպ են կազմակերպելու, ազգամիջյան բախումների պաշտպանությունը, մասնավորապես՝ ազերիներինը

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am