Լուրջ վտանգ՝ ՀՀ տնտեսության համար. արտահանման ու ներմուծման տարբերության մտահոգիչ թվերը

«Փաստ»-ը գրում է. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը առկա ճգնաժամից մեծ վնասներ է կրել, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Առաջին պատճառն այն է, որ մեր ավանդական սպառման շուկաներում մեր ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազել է, բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ. ներկայումս շատ դժվար է բեռնափոխադրման գործընթացը ժամանակին ու ամբողջ ծավալով կազմակերպել: Անդրադառնալով արտաքին առևտրի ծավալներին ու նոր շուկաներ գտնելու հնարավորությանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա ընդգծեց, որ այս տարվա կիսամյակային տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 10,7 տոկոսով, արտահանումը՝ 6,5-ով, ներմուծումը` 12,9 տոկոսով:

«Առհասարակ, անհրաժեշտ է, որ ցանկացած երկրի արտաքին առևտրաշրջանառության սալդոն դրական լինի, այսինքն` երկիրը ավելի շատ արտահանի, քան ներկրի: Երբ ներմուծումն ավելի շատ է, քան արտահանումը, նշանակում է՝ առանց արտաքին օժանդակության երկիրն ապրելու հնարավորություն չունի:

Այդ դեպքում դրսից տրանսֆերտներ պետք է ստանա կամ ավելացնի պետական պարտքը: 2019 թվականի տվյալներով՝ ներմուծումը 2,5 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, ինչը մտահոգիչ է:

Մեր տնտեսական քաղաքականության մեջ երբեք ներմուծման փոխարինման ծրագրեր չեն եղել, ինչի հետևանքով առանձին երկրների դեպքում մենք մտահոգիչ թվեր ունենք: Առանձին դեպքերում արտահանման ու ներմուծման տարբերությունը շատ մեծ է:

Օրինակ՝ Թուրքիայից ներմուծումը 120 անգամ ավելի է արտահանումից: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը դարձել է թուրքական ընկերությունների սպառման շուկա:

Եթե մի կողմ ենք դնում քաղաքական և մյուս հարցերը ու խնդրին զուտ տնտեսական կողմից ենք նայում, ապա սա Հայաստանի տնտեսության, Հայաստանի արտադրողների համար լուրջ վտանգ է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ, ի հաշիվ նաև թուրքական լիրայի արժեզրկման, թուրքական ապրանքներն ավելի են էժանացել:

«Օրինակ, վերջին տարիներին Թուրքիայից հատկապես ավտոյուղերի մեծ հոսք նկատվեց դեպի Հայաստան, մինչդեռ նախկինում այդ հոսքը շատ ավելի քիչ էր: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք տնտեսական վտանգավոր միտումների հետ, որի «դեմն առնել» է պետք:

Նախ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել Թուրքիայից առավել շատ ներկրվող ապրանքախմբերը և առանձին ապրանքների համար ներմուծման փոխարինման ծրագրեր կազմել: Օրինակ՝ եթե հնարավոր է՝ արտադրել Հայաստանում, եթե՝ ոչ, մտածել այլ երկրներից, մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրներից նույնանման ապրանքների ներկրման մասին»,-ասաց նա՝ կարևորելով նաև Իրանի հանգամանքը:

«Իրանում ապրանքների ընտրության մեծ հնարավորություն կա: Միանշանակ, նախընտրելի է Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը մեծացնել՝ ի հաշիվ թուրքական ապրանքների:

Ընդհանուր առմամբ, մենք ընտրության որոշակի հնարավորություններ ունենք, ինչպես նաև ազատ առևտրի մի շարք համաձայնագրեր: Օրինակ՝ 2019 թ. հոկտեմբերի 27-ից ուժի մեջ մտավ Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը թույլ է տալիս 300-ից ավելի ապրանքներ ցածր մաքսատուրքերով ներկրել Իրան:

Այդուհանդերձ, այդ հնարավորություններից դեռ չենք օգտվել, որի պատճառներից մեկը այդ նույն պայմանագրի մասին մեր բիզնեսի ունեցած ցածր իրազեկվածությունն է: Բացի այդ, չկան պետական աջակցության ծրագրեր, որոնցով կխրախուսվի հայ-իրանական համատեղ ընկերությունների, արտադրությունների հիմնումը:

Մեծ հաշվով, հնարավորություններ կան, բայց, ցավոք, այդ ուղղություններով քայլեր չեն արվել ու այսօր էլ չեն արվում: Ամեն ինչ ինքնահոսի է թողնված»,-ասաց Ս. Պարսյանը:

Նա շեշտեց, որ թուրքական ապրանքների առևտուրը մեր առևտրականների համար սոցիալական խնդիր է լուծում, և այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել. «Աստիճանական լուծումներ են պետք: Հերթով դիտարկելով ապրանքները՝ այլընտրանք պետք է առաջարկենք: Զուտ արգելելով՝ հարց չի լուծվի, դա կնմանվի մի իրավիճակի, երբ մարդը նստած է մի ճյուղի վրա, և այդ ճյուղը կտրում են:

Միանշանակ է, որ այս խնդրի համար զուտ տնտեսական մեխանիզմները բավարար չեն: Պետք է հաշվի առնենք նաև քաղաքական բաղադրիչները, արտաքին կապերը, դիվանագիտական ներուժը: Նույն ռուսական կողմը կցանկանա, որ առանձին ապրանքներ ոչ թե Թուրքիայից, այլ Ռուսաստանից ներկրվեն:

Ամեն դեպքում, այն, որ տարեցտարի թուրքական ապրանքների ներկրումն ավելանում է, մտահոգիչ է, իսկ արտահանում գրեթե գոյություն չունի, որովհետև Թուրքիան բազմաթիվ սահմանափակումներ ունի թե՛ հայկական, թե՛ այլ ապրանքների առումով:

Այնպես որ, պետք է գնահատել մեր տնտեսական անվտանգության ներկայիս վիճակն ու ըստ դրա լուծումներ տալ: Սա ընդդիմության, իշխանության հարց չէ: Սա կարևոր ռազմավարական նշանակության խնդիր է, որի լուծմանը պետք է մասնակցի ողջ հայությունը՝ ներդնելով իր ողջ ներուժը»:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am