Պատգամավորի մասնակցությամբ խնջույքի լողափն ապօրինի է գործում. ուշագրավ բացահայտում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։

Պարզվում է, որ դեռեւս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ վնաս եւ ապօրինի շինարարություն։


Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետեւ դեռեւս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել եւ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, եւ այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ.
այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։

Պարզվում է` Պարկի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել). երկու շաբաթ առաջ կազմվել է եւս մեկը՝ նույն խախտումների համար, դրանց ուղղակի ընթացք չի տրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ Ջիլավյանը ծածուկ «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին. թե ինչու, թերեւս պետք է ենթադրել, թեեւ նախարարի ԺՊ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որեւէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը։

Հուսանք՝ մեր այս հրապարակումից հետո կոպիտ խախտումների արձանագրությունները անպատասխան չեն մնա։ Իսկ ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա տեղեկացնենք, որ պատգամավորը երեկ ողջ օրվա ընթացքում հերքում էր, որ օբյեկտն իրեն եւ եղբորը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանին է պատկանում։ «Տարածքը ինձ չի պատկանում: Ես ճանաչում եմ լողափի սեփականատերերին»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Սարգսյանը։

Բայց մարզում ակտիվ շրջանառվում են այն լուրերը, ըստ որոնց՝ հենց Չախմախչյանից հետո որոշ ժամանակ անց Սարգսյաններն են վերցրել այդ տարածքը, որը, ըստ էության, ապօրինի է գործում։ Ի դեպ, «WhiteShorja»-ի վերաբերյալ տեղեկություն «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել. պետական ռեգիստրում այն գրանցված չէր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 576 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am