Խուզարկություն`քրդամետ կուսակցության Ստամբուլի գրասենյակում
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Բեյօղլու թաղամասում խուզարկություն է իրականացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շտաբում: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը: Թուրք հատուկ ուժայինները հետախուզումը սկսել են հունվարի 8-ի վաղ առավոտյան: Գործողություններին մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ: Դեռևս չի հայտարարվել, թե որն է թուրքական ոստիկանության կողմից նման գործողությունների պատճառը:
