Անկարան ու ԻՊ-ը հայտնվում են միեւնույն ճամբարում

Տարածաշրջանում քրդական գործոնի ազդեցիկությունը նոր թափ է հավաքում. Վաշինգտոնի որոշումը՝ ԻՊ-ը արմատախիլ անելու համար քրդերին հակահաբեկչական պատերազմին ներգրաւելու նախապայմանականության շեշտումով, կարող է նոր շրջափուլի մեկնարկ համարվել։ Պարզ է, որ մինչ այս հայտարարությունը, Վաշինգտոնը շարունակում էր օժանդակել քրդերին, հաճախ ոչ բացահայտ, երբ հարկ լիներ եւ Անկարային ուղերձ փոխանցելու հարց լիներ` ուղղակի. համենայնդեպս քրդական գործոնը եղել եւ շարունակում է լինել խաղաթղթային շահարկման ազդակ տարածաշրջանում իրավիճակ ստեղծելու կամ որոշակի փոփոխություն բերելու գործընթացներին։ Առայժմ ուղղակի հայտարարվում է, որ քրդերը կարեւորագույն ազդակն են ԻՊ-ի դեմ պատերազմին. ուրեմն քրդերին զինելը անհրաժեշտ գործողություն է, որի նպատակն էլ ԻՊ-ի չեզոքացումն է։ Սակայն քրդերի զինումը ուղղված չէ միայն ԻՊ-ին. ահա այստեղ ԻՊ-ն ու Անկարան նույն ճակատի վրա են դիտարկվում եւ տեղադրվում։ Նման դիրքորոշման մեկնաբանությունն այն է, որ Անկարան դիտվում է իբրեւ ԻՊ-ին սատարող, նրան աջակցող, ֆինանսավորող եւ իր տարածքների վրա տեղակայման միջավայր տրամադրող եւ իր սահմաններից անարգել եռուզեռ ապահովող պետական միավոր։ Անկարայի սկսած խաղը շրջվում է. Անկարան, որ ահաբեկչություն հասկացության հավասարազոր բաղադրիչ էր նկատում թե ԻՊ-ի զինյալ խմբերն ու թե քրդական զինյալ ուժերը, այս հայտարարությամբ եւ դիրքորոշման խորքում ի՜նքն է հայտնվում ԻՊ-ի հետ հավասարազոր թիրախի դիրքերում։ Սա նաեւ հակասական պատկերներ է ուրվագծում միջազգային ընտանիքի հետ լարվածության մեղմացման գոտիների եւ Անկարայի առաջադրած ու հանկերգած անվտանգության գոտիների միջեւ։ Չմոռանանք, որ մարդասիրական, ապա անվտանգության գոտիների ստեղծման առաջադրանքը քրդական վտանգի կանխարգելման միտող զինվորաքաղաքական ծրագիր էր առաջ մղված Անկարայի կողմից։ Հիմա ստացվում է այն, որ Վաշինգտոնը լարվածության մեղմացման գոտի ձեվավորելու սկզբունքի շուրջ համաձայնելով զինում է քրդերին։ Էրդողանի արձագանքը չէր ուշացել. նա ասել էր, որ Միջին Արեւելքում առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու ոչ ոք չի կարող քայլեր ձեռնարկել, աւելի՛ն` Անկարային շրջանցողները պետք է թանկ գին վճարեն իրենց քայլերի համար։ Ակնարկը պարզորեն ուղղվում է Վաշինգտոնին։ Անկարան թանկ գին վճարել տվեց Եվրոպային՝ փախստականների հարցով ստեղծելով համաեվրոպական մարդասիրական եւ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներ. հիմա սպառնում է նաեւ Վաշինգտոնին։ Հարեւանների հետ պրոբլեմները առանց զրոյացնելու, հիմա էրդողանական Թուրքիան պրոբլեմներ է ստեղծում հեռու հարեւանների հետ։ Սարերի հետևում չէ Էրդողանի այցը Վաշինգտոն։ Էրդողանից առաջ իր ամերիկացի պաշտոնակցի հետ տեսակցեց Մոսկվայի դիւանագիտության ղեկավարը եւ հայտարարեց, որ ընդհանուր հայտարարների են հասել Սիրիայի տագնապի լուծման պատկերացումներում։ Առայժմ պարզ չէ, որ Անկարայի հետ մերձեցած Մոսկվան ի՞նչ դեր կունենա քրդական գործոնի նկատմամբ Վաշինգտոնի ձեռնակելիք քայլերի ուղղությամբ։ Սա արդեն հզոր ազդակ կհաղորդի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի փոփոխության գործընթացում նոր շրջափուլ ստեղծելու առումով, եթե իհարկե այս հարթության վրա նոր հակասություններ երեւան: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ, Ազդակ թերթի խմբագիր

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am