Պետք է պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արեւմտյան Հայաստանի հողերը

Եթե Թուրքիայի նկատմամբ պահանջ ունեցող բոլոր երկրները ներկայացնեն այդ պահանջները, այդ երկրից ոչինչ չի մնա, այս մասին հայտնել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանն այն մասին, որ Անկարան չի ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին: «Ի պատասխան՝դրան մենք պետք է իմ կարծիքով թուրքական Քուրդիստանը անկախ պետություն ճանաչենք, պահանջենք, որ Թուրքիան վերադարձնի Արեւմտյան Հայաստանի հողերը, բացի դրանից՝ բուլղարացիներն ու հույներն էլ կարող են իրենց պահանջները ներկայացնել, ու Թուրքիայից ոչինչ չի մնա»,- ասել է Ժիրնովսկին, հայտնում է «Ռուսկայա սլուժբա նովոստեյը» Բացի դրանից, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետը պատմություն չգիտի: «Թուրքիայի վարչապետն Ուկրաինա էր այցելել ու հայտարարել, որ իրենք չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա անգրագետ մարդ է, չգիտի, որ Ղրիմը մենք ստացել ենք Թուրքիային ջախջախելու արդյունքում, երբ կնքվել է Քյուչուք-Քայնարջիի հաշտության պայմանագիրը: Ուկրաինան դրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը միշտ մատնում է նրանց»,- ասել է ՌԼԴԿ առաջնորդը: Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր ուկրաինացի գործընկեր Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան Ղրիմը ուկրաինական տարածք է համարում: Բացի դրանից, նրա խոսքով, օգնելով Հայաստանին, Ռուսաստանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am