Հիմնավոր կասկածներ կամ սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց

«Հրապարակը» գրում է. «Սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց։ Որքան էլ հիմա իշխանությունները փորձեն համոզել, որ հայի ինքնությունը վտանգված չէ, եւ իրենք հայկականությունը նվազեցնելու, ազգային արժեքները ոտնահարելու նպատակ չունեն, այլեւս հասարակությունը նրանց չի հավատում։

Չափից դուրս շատ են այն փաստերը, որոնք կողք-կողքի դնելիս անգամ ամենադյուրահավատ անձը չի կարող նման կասկածներ չունենալ։

Երկու տարվա ընթացքում բազում նման փաստեր են կուտակվել․ Երբ ամենաբարձր ամբիոնը տրամադրում են տրանսգենդերին, սեռափոխված սպորտսմենի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տրանսվիստիտները, մտնելով ոստիկանություն, ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրում։

Երբ հայոց պատմությունն ու լեզուն ոչ մասնագիտական բուհերում դարձնում են ոչ պարտադիր, ապա գրականության դասագրքերից «հայ» բառն են հանում ու պատմություն-գրականություն առարկաների դասավանդման կասկածելի չափորոշիչներ են ընդունում։

Երբ եկեղեցու պատմությունը որպես առարկա վերացնում են, իսկ եկեղեցու դեմ տեւական պայքար ծավալած անձանց բուհական համակարգում բարձր պաշտոնների են նշանակում, իսկ կաթողիկոսին զրկում են պետական պահպանությունից։

Երբ հետեւողականորեն փորձում են իջեցնել Արցախի Հանրապետության կարգավիճակը, եւ ազգային անվտանգության հայեցակարգում ոչ մի տեղ չեն նշվում «Արցախի Հանրապետություն» եւ «Արցախի քաղաքացի» բառերը․․․ Այս եւ այլ փաստեր հիմնավոր կասկածներ են ծնում։ Մի՞թե ազգայինի դեմ «պատերազմ» է հայտարարված, եւ գլոբալիստների ձեռքը հասել է նաեւ Հայաստան։

Մի՞թե 2018-ին իշխանության եկած թիմն ու անձինք ինչ-որ կաշկանդվածություն ունեն այս հարցերում եւ ինչ-որ պարտավորություններ, որոնք հետեւողականորեն կյանքի են կոչում՝ հաղթահարելով հանրային դիմադրությունը»։

դիտվել է 955 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am