Թող Կառավարությունը հայտարարի՝ դիմակ կրելը ի՞նչ օգուտ է տվել՝ վարակակիրների թվերն ե՞ն նվազել, թե՞ մահերն են կրճատվել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով պարտադիր դիմակ դրելու՝ պարետատան սահմանափակմանը։
Հոգեբանի խոսքով՝ դիմակներ կրելու պարտադրանքը նպատակային միտում ունի հայ ժողովրդին թթվածնից զրկելու․ «Բերանը փակելով՝ նաև մարդկանց զրկում են խոսքի իրավունքից»։
Հաղորդման մյուս հյուրը՝ բժշկուհի Նունե Ներսիսյանը պնդում է, որ դիմակները մարդու առողջությանը վնաս են․ «Դիմակներ կրելով՝ մենք ներշնչում ենք ածխաթթու գազ՝ գլխուղեղում առաջացնելով թթվածնային քաղց։ Այս ժամանակ մարդու օրգանիզմը դառնում է անկառավարելի, մտածելու ունակությունները սկսում են դանդաղել, կարող են առաջանալ կաթվածներ, սնկային թոքաբորբ»։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ հիշեցնում է, որ այս Կառավարությունը, երբ կորոնավիրուսը տարածված էր ամբողջ աշխարհում, ՀՀ պետական բյուջեից փող էր տրամադրում իրենց «Այո»-ի քարոզարշավի համար․ «Նիկոլ Փաշինյան, ի՞նչ օգուտ ստացավ ՀՀ հպարտ քաղաքացին, երբ այդ 3,5 միլիարդ դրամը տվեց Ձեզ, որպեսզի Ձեր քարոզարշավն անեք»։
Սոնա Աղեկյանը մեկ այլ հարց ևս բարձրացնում է՝ ո՞վ է ՀՀ Պարետը, ի՞նչ կրթություն ունի, որին վստահել են համաճարակի ժամանակ այսպիսի գործառույթ․ «Աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարում են առողջապահության լավագույն մասնագետները, համաճարակաբանները, իսկ ո՞վ է մեր Պարետը»։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը