Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտ հրդեհ է բռնկվել Skoda մակնիշի 19 ԼՏ 929 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արմավիր քաղաքի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Ս. Մարտիրոսյանին պատկանող ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻն ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը