Սահմանային լարվածություն, կարծում եմ, նախօրոք պլանավորված օպերացիա չի եղել, ու մտածում եմ, որ ադրբեջանական կողմը չի գնա էսկալացիայի և չի հարձակվի Հայաստանի վրա։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևը կդիմեր արկածախնդրության, եթե պլանավորված հարձակվեր Հայաստանի վրա․ «Ռուսաստանի հայտարարությունն ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին խոսում է այն մասին, որ ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում այս տարածաշրջանում չկա ցանկություն գնալ լայնամասշտաբ առճակատման»։
Հարցին՝ Հայաստանում շատ քննարկվեց այն թեման՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չարձագանքեց տարածաշրջանում լարվածությանը, Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է․ «ՀԱՊԿ-ը չէր արձագանքի մինչև հստակ չիմանար՝ ի՞նչից է առաջացել այս առճակատումը։ Եթե անգամ ՀՀ վարչապետը չգիտեր՝ ինչ է իրականում կատարվել սահմանին, ՀԱՊԿ-ն ինչպե՞ս պետք է իրեն դրսևորեր, առանց ինֆորմացված լինելու»։
Խոսելով Մարգարիտա Սիմոնյանի գրառման ու Հայաստանում դրա վերաբերյալ բարձրացված աղմուկի մասին՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է․ «Մարգարիտա Սիմոնյանը նոր բան չի ասել։ Ես հպարտ եմ, որ նա մեր հայրենակիցն է, ով մտնում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀ-ի այսօրվա իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն»։
Անդրանիկ Միհրանյանը նշում է, որ թե՛ Լավրովը, թե՛ Պուտինը մի քանի անգամ մեսիջներ են ուղարկել ՀՀ իշխանություններին․«Դուզ խոսքը էշին են ասում», ինչպես հայտնի խոսքում են ասում։ Ձեզ մի քանի անգամ զգուշացրել են, եթե չեք հասկանում, դե ի՞նչ ասենք»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը