Այդ թերթի տերը բռնաբարություն է արել, կգրե՞ք. Վարդան Ղուկասյանը որդու ծեծուջարդի մասին. Armtimes.com

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Գյումրիում աղմկալի ծեծուջարդ է եղել՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Ղուկասյանը իրենց պատկանող, բայց վարձով տրված գազալցակայանում ծեծել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանը վարձակալական հիմունքներով արդեն երեք ամիս է օգտագործում է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը: Թեեւ շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ Աղասի Ջանոյանի քրոջ որդին աշխատում է տեսուչ գազի գրասենյակում եւ գնացել է նշյալ գազալցակայան ծախսված գազի գումարը ստանալու, ինչի պատճառով ենթարկվել է ծեծի: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ գազալցակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում տեղեկություններ են հավաքվում: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ քիչ առաջ Աղասի Ջանոյանը հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին: Armtimes.com-ը դեպքի առնչությամբ զրուցեց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ: Նրա հետ ունեցած մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ: - Պարոն Ղուկասյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Ձեր որդին ներգրավված է եղել ինչ-որ կռվի մեջ: Ճի՞շտ է: - Ասենք, որտեղի՞ց են հիմքը վերցրել, հիվանդանոց դիմածներ կա՞ն, հայտարարություն կա՞: Հիմա, որ մեկը գրի «Ժողովուրդ» օրաթերթի տերը բռնաբարություն է արել, բոլորդ մի անգամից վերցնելու եք եւ գրե՞ք: Օդի մեջը լսել ու գրել են, ինչքա՞ն կարելի է: Էդ անձնավորությունների մասին, որ գրում եք՝ դրանք իմ տան տղեքն են, իմ հարազատներն են, իմ մոտիկներն են: Այդ մարդիկ մեզ են պաշտպանել (ընտրություններում-խմբ) դրա համա՞ր են այսպիսի բաներ գրում: Վերջացավ էլ նման հիմար տեղեկությունների չեմ արձագանքում: Դա հերթական հիմարությունն է:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am