Ադրբեջանական կողմը նույնիսկ շտապօգնության մեքենաներն է թիրախ դարձնում

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկումներ է արել առաջնագծի լուսաբանումների և առկա ռիսկերի մասին: «Երբ մենք խոսում ենք այն մասին, որ առաջնագծում մեծածավալ աշխատանք ենք տանում առաջնագիծի տեխնիկական միջոցներով հագեցնելու, մարտական հենակետերը կահավորելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հակառակորդը ևս «ձեռքերը ծալած» չի նստում: Վերջին շրջանում ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողների հետ շատ առիթներ եմ ունեցել խոսելու այն մասին, որ առաջնագծում առկա ռիսկերը նախորդ տարիների համեմատ էականորեն աճել է, արդյունքում առաջնագիծ մուտք գործող ցանկացած մարդ, ցանկացած մեքենա պոտենցյալ թիրախ է հակառակորդի համար: Պարտադիր չէ լինել հենց մարտական դիրքում կամ խրամատում, նույնիսկ համեմատաբար առաջնագծի խորքում ևս հակառակորդի կիրառած զինատեսակները բավականին վտանգավոր իրավիճակ են ստեղծում: Բանակի կյանքի, առաջնագծի մասին լրատվամիջոցների լուսաբանումները գերկարևոր են, պետք է հասկանալ, թե ինչպես կազմակերպել լրագրողների աշխատանքը, որ դրանք լինեն հնարավորինս անվտանգ: Համոզված եմ, որ օրինակ՝ «Շանթ» ՀԸ-ան նկարահանող խումբը վտանգների մասին տեղյակ էր ու գիտակցված էր գնացել իր մասնագիտական պարտքը կատարելու (առաջին անգամ չէր, որ նրանք թեժ կետերում էին հայտնվում): Այնպես չէր, որ Ադրբեջանի քայլը խորը զարմանք առաջացրեց: Անկեղծ ասած գրառմանս նպատակն է, որպեսզի ԶԼՄ-ները, ու առհասարակ հանրությունը հստակ գիտակցեն, որ ցանկացած խումբ, մեքենա կարող են հակառակորդի կողմից դիտարկվել ու խոցվել, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով բարձրանում են դիրքեր վտանգի առումով նույն ռիսկային դաշտում են, ինչպես մարտական հերթապահություն կրող անձնակազմերը (ադրբեջանական կողմը նույնիսկ շտապ օգնության մեքենաներն է թիրախ դարձնում): Կրկնում եմ՝ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ու խորը պատկերացնենք այն բոլոր ռիսկերը, որն առկա են առաջնագծում: Հ.Գ. Առողջություն «Շանթ» ՀԸ օպերատորին»,- գրել է խորհրդականը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am