«Փաշինյանի մեղրամիսի» ավարտը. Պատերազմ, որը մոտ է առավել քան երբևէ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: Անտոնիո Գուտերեշը կողմերին հորդորել է առավելագույն զսպվածություն դրսևորել, երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ: Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակների շփումներ են ունեցել՝ դեէսկալացիայի կոչ անելու համար:

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության ներքո պահել Հայաստան-Ադրբեջան սահմանին տաս օր առաջ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում արձանագրված ռազմական գործողությունները և դրա արդյունքում իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմաններին:

Ընդհանուր առմամբ, փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են սկսել արձանագրել մոտալուտ պատերազմի բռնկման հավանականությունը:

Carnegie Europe հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի խնդիրներով, լայնորեն տիրապետում է ղարաբաղյան կարգավորման պատմությանը, carnegie.ru կայքում հրապարակել է հոդված «Զսպում առանց խաղաղության. ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են» վերնագրով։ Սիվիլնեթը թարգմանաբար ներկայացրել է հոդվածը:

Ամբողջ Եվրոպայում կա ընդամենը երկու երկիր, որոնք մինչ օրս պատերազմի մեջ են միմյանց հետ, նկատում է հեղինակը: «Ցավոք, երկամյա անդորրը, որը կարելի է անվանել «Փաշինյանի մեղրամիս», ավարտվեց, ընդ որում՝ շատ կտրուկ։ Իրավիճակը շատ արագ փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է։ Համենայնդեպս, վերջին իրադարձություններն Ադրբեջանում լավատեսություն չեն ներշնչում. նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել երկարամյա (2004-ից) ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ նա զբաղվել է «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»: Դրան հաջորդեց ցույց Բաքվում, որի վրդովված մասնակիցները իշխանություններից պահանջում էին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Հայաստանի հետ հարաբերություններում։

Հեղինակը նկատում է, որ 2018-ին Երևանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո Ադրբեջանը գոհունակությամբ ընդունեց Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը, որը նոր սերնդի մարդ էր և, ի տարբերություն իր երկու նախորդների, ծնունդով Ղարաբաղից չէր և չէր մասնակցել 1991-1994 թթ.հակամարտությանը։ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Առաջին անգամ օպերատիվ կապ հաստատվեց երկու երկրների բանակների հրամանատարների միջև։ Մի շարք միջադեպերի թիվն հասավ գրեթե զրոյի․ դա հստակ ցույց է տալիս, որ նախկինում բախումները եղել են ոչ թե պատահական, այլ վերևների հավանությամբ։ Ըստ հեղինակի՝ երկկողմ հարաբերություններում նման դրական տրամադրվածություն արդեն երկար տարիներ չէր եղել։ Հույս էր հայտնվել, որ կողմերը կարող են անցնել դանդաղ, բայց բանակցությունների։ 2019 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նույնիսկ պայմանավորվեցին, որ «անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար»:

Վերջին մարտերը վերջ դրեցին երկամյա մեղրամիսին, նշում է հեղինակը ու շարունակում. «2018-ից ի վեր Բաքվում սրտնեղում էին այն պատճառով, որ Հայաստանի պահանջները կատարվում են՝ անվտանգությունը երկու երկրների բանակները բաժանող շփման գծում և, ընդհանուր առմամբ սահմանին ամրապնդվում էր։ Իսկ ահա Ադրբեջանի գլխավոր պահանջի կատարման ուղղությամբ առաջընթաց այս ընթացքում չկար. կողմերն այդպես էլ չանցան քաղաքական կարգավորման բովանդակային բանակցությունների։

Եվ, իրոք, Փաշինյանի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների նախնական խանդավառությունը բավական միամիտ էր թվում։ Այո, նա ծնունդով Ղարաբաղից չէ, բայց պատկանում է հայերի այն սերնդին, որի համար ինքնին հասկանալի է, որ Ղարաբաղը հայկական տարածք է, և այն այլևս երբեք ստիպված չեն լինի կիսել Ադրբեջանի հետ։ Ընդհակառակը, Ղարաբաղի հայերի աջակցությունը ստանալու համար երևանցի Փաշինյանը սկսեց ավելի ապավինել ազգային-հայրենասիրական հռետորաբանությանը։ 2019-ին նա այցելեց Ղարաբաղ և ելույթ ունեցավ այնտեղ հանրահավաքի ժամանակ՝ վանկարկելով «միավորում» կարգախոսը՝ ընդգծելու, որ մարզն անբաժան է Հայաստանից։ Իր հերթին, ադրբեջանական ղեկավարությունն այդպես էլ չհրաժարվեց այն հռետորաբանությունից, որը Հայաստանում համարում են ուղղակի սպառնալիք։ 2018 թվականին նախագահ Ալիևը նախազգուշացրեց, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր պահանջներից»։

Թոմաս դե Վաալի համոզմամբ՝ միջազգային ճնշումը հազիվ թե օգնի։ «Չնայած Սերգեյ Լավրովի ակտիվ ջանքերին՝ ուղղված խաղաղ համաձայնագրի մշակմանը, Ռուսաստանի ղեկավարությունն, ընդհանուր առմամբ շահագրգռված չէ ռիսկի դիմել Բաքվի և Երևանի հետ իր հարաբերություններով՝ հանուն խաղաղության հասնելու: Բացի այդ, երկու կողմերն էլ չեն վստահում Ռուսաստանին. Ադրբեջանը, քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական դաշինք է կնքվել, Հայաստանը, քանի որ Մոսկվան, կարծես թե, չի շտապում կատարել իր ռազմական պարտավորությունները դաշնակցի առջև։

Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են. հարկ է հիշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան»։

Ինչ վերաբերում է մյուս տերություններին, ապա ըստ հեղինակի՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չէր ցանկանա, որ նրա սահմանների մոտ ևս մեկ հակամարտություն բռնկվի։ Իրանն ընդամենը շահագրգիռ դիտորդ է, որը ոչ մի դեր չի խաղում։ Միացյալ Նահանգները, որը ժամանակին հանդես է եկել որպես ակտիվ միջնորդ, վերջին տասնամյակում խիստ կրճատել է իր ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին, հատկապես Թրամփի օրոք։ «Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց չկա ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն, որպեսզի փորձեն ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն կնքել, էլ չենք խոսում խաղաղապահներ ուղարկելու մասին, որոնք պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը։ Հիմա մնում է հուսալ, որ կգրանցվի հերթական փխրուն զինադադարը։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա որքան էլ ցավալի է, այսօր այն հեռու է, ինչպես երբեք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5666 անգամ
Լրահոս
Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am