Իշխանությունը լռում է կարեւորի մասին

Հայաստանի ներքաղաքական տիրույթում հետաքրիր քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Շատերի մոտ բազում հարցեր են առաջ եկել, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից պահած-փայփայած Սասնա ծռեր կուսակցության առաջնորդի:

Ժիրայր Սեֆիլյանը հետեւյալ հարցադրումներն է բարձրացրել. <<Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ։ Ո՞րն է գաղտնապահության և ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը։ Թշնամին հաստատապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել, մեր ժողովրդից ինչո՞ւ եք գաղտնի պահում։
2) Ի՞նչ պայմաններում և ի՞նչ պայմաններով հաստատվեց հրադադար։
3) Կա՞ն արդյոք հրադադարի հաստատման գործընթացում օտար միջնորդ(ներ), եթե կան, ապա ո՞վ(քե՞ր)։ Եղե՞լ է արդյոք նրա(նց) կողմից ճնշում Հայաստանի վրա, եթե այո, ապա ինչպիսի՞։
4) Ի՞նչ տարածքային և դիրքային ձեռքբերում ունենք։
5) Հայկական բանակը ազատագրե՞լ է Սևաքար (Ղարադաշ) բարձունքը։
6) Եթե ազատագրել է, ապա նրա վրա արդեն Հայկական բանակը դիրքավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ապա ինչու։
7) Եթե չի ազատագրել, ապա թշնամու դիրքերը դեռևս մնո՞ւմ են բարձունքում, թե՞ թշնամին լքել է այն։ Եվ, եթե լքել է, ապա ինչո՞ւ մենք չենք դիրքավորվել այնտեղ։
8 ) Եթե Հայկական բանակը չի ազատագրել Սևաքարը, թշնամին էլ այնտեղ է, բայց մենք վերահսկում ենք դեպի նրա բարձունքը տանող ճանապարհը, ապա ի՞նչ հրաման է տրված մեր դիրքապահներին՝ թույլ տա՞լ, որ թշնամին ազատորեն սնունդ ու զենք մատակարարի Սևաքարի վրա նստած իր դիրքապահներին և չխոչընդոտի նրանց հերթափոխը, թե՞ փակել անցուդարձը և թշնամուն պահել շրջափակման մեջ։Այս հարցերի պատասխանները վաղ թե ուշ հայտնի կդառնան։ Ճշմարիտ և արդար կլինի, որ ժողովուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից լսի դրանք։
Հակառակ պարագայում, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք կամփոփենք իրականության մասին առկա տեղեկույթը և կներկայացնենք մեր ժողովրդին»,- գրել է Սեֆիլյանը։

Կարծում ենք՝ ազատամարտիկի մոտ նման հարցադրումների ի հայտ գալուն նպաստել է նաեւ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որով կասկածի տակ էր դրվում հայկական կողմի՝ բարձունք գրավելու մասին իրողությունը: Ի վերջո, բարձունք գրավվե՞լ է, թե՞ ոչ ռուս լրագրողի հարցին «Пограничная ZONA » հաղորդման շրջանակներում, Հովհաննիսյանն ասել էր հետևյալը․«Պաշտոնապես Երևանը, պաշտպանության նախարարությունը, երբևէ չեն ասել, որ մեր զորքը ինչ-որ բարձունք է վերցրել, այդպիսի բան չի եղել։ Նախկին զինվորականները, ռազմական փորձագետները գուցե այդ մասին խոսել են, բայց պաշտոնապես պաշտպանության նախարարությունը այդպիսի բան չի ասել երբեք։ Եվ ընդհանրապես շատ տարօրինակ է, որ Բաքվի կողմից հաճախ Երևանի ոչ պաշտոնական հայտարարությունները մեկնաբանվում են պաշտոնական մակարդակով»։ Նկատենք, սակայն, որ թեեւ մի քանի օր շարունակ ողջ համացանցը, ԶԼՄ-ները ողողված էին բարձրունքը գրավելու մասին լուրերով, եթե դա ապատեղեկատվություն էր, ապա ինչու ՊՆ-ից չէին հերքում՝ հորդորելով պահել <<սառնասրտություն>>, չբորբոքել հակառակորդի կրքերը, չմոլորեցնել միջազգային հանրությանը եւ այլն: Եւ, առհասրակ, այսօրվա իշխանությունը մինչ օրս մեղարում է ապրիլյան քառօրյայի ռազմաքաղաքական էլիտային, նրան վերագրելով ինչ-որ կասկածելի գործընթաց, մասնավորապես, հրադադարի կասկածելի նախապայմանները, այսօր ըստ էության օրվա իշխանությունը գնում է նախկինների հետքերով՝ չպարզաբանելով, թե արդյոք հրադադարի նոր պայմանավորվածություն է ձեռքբերվել եւ ինչի դիմաց, որն է դրա գինը: Հանրությունն իրավունք ունի իմանալ, որովհետեւ ոչ վաղ անցյալում մեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ իր եւ <<կիրթ>> Ալիեւի միջեւ համագործակցության եզր է գտվել, որ պետք է գտնել ի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, այդ թվում՝ Ադրբեջանին: Միգուցե գտնվել է այդ լուծումը Փաշինյան-Ալիեւ տիրույթում, սակայն ռազմական էլիտան խափանեց այդ ամենը, հիմա ասեք հասկանանք՝ խաղաղասիրական պլանը շարունակվո՞ւմ է, թե այն կասեցվեց այս կարճատեւ պատերազմով, եթե շարունակվում է, ապա դա իր գինն ունի՞, դա նշանակում է որոշ տարածքների զիջո՞ւմ, բարիդրացիական հարաբերություններ թուրքերի հետ, ինչին ձգտում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիմա խոսեք հասկանանք՝ որն է այսօրվա լռության գինը, խաղաղությունը, որը զիջումնե՞ր է պահանջում ու բարիդրացիական հարաբերություններ կիրթ հակառակորդների հետ: Կարող է դրա համար եք արշավում Մարգարիտա Սիմոնյանի դեմ: Մինչդեռ Մարգարիտա Սիմոնյանը նորություն չի հայտնել, երկու տարի է իշխանությունը հակառուսական գծի մեջ է եւ դա ակնհայտ է առանց մարգարիտասիմոնյանների ասելով էլ: Ժամանակին Լաղնելն էվրովն ու երկու կողմերի փորձագետներն էին ահազանգում այս հակառուսական արշավի հնարավոր վտանգների մասին, որ սորոսական ծրագրի հիմնական նպատակը ռուսական ազդեցության չեզոքացումն ու թուրք-ադրբեջանական երախի դեմ Հայաստանին միայնակ թողնլն է: Հիմա արդյոք հասել ենք այդ կետին, միայնակ մնացել ընհանուր հակառակորդի դեմ, որ ստիպված ենք ընդառաջել կամայականություններին:

Անի Սահակյան

դիտվել է 3066 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am