Միլիոններ են ծախսվում վերելակների համար, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այն, որ Հայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է, դա վաղուց հայտնի փաստ է: Օրինակ Երեւանի եւ մարզերի քաղաքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների մեծ մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25, առանձին դեպքերում՝ նույնիսկ 50 տարին:

Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին: Նախագիծը երեկ է հայտնվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:


Թերթը տեղեկացավ, որ վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները կարգավորված չեն: Պարզվում է, որ տարբեր համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման համար առանց հաշվարկների տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել:

Օրինակ 2019 թվականի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին է տրամադրվել 290 մլն 391 հազար դրամ: Երեւանի քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրով ծախսված գումարը կազմում է 925 մլն 895 հազար 500 դրամ:

Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավվելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից:

Ավելին, պարզվում է, որ արտադրողի պահեստից վերելակների շուկայական մոտավոր գներն այսօրվա դրությամբ տատանվում են սկսած 4-10 մլն դրամի սահմաններում: Այսինքն, ծառայության ժամկետը սպառած եւ շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ գումար: Ինչ երաշխիք, որ 21-53 մլրդ տրամադրելուց հետո Հայաստանում վերելակային տնտեսությունը կնորացվի: Ամեն դեպքում, Երեւանում դա չի երեւում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am