Աֆղանստանում իրավիճակի վատթարացում կլինի.ԱՄՆ կանխատեսումը
«Աֆղանստանում քաղաքական դրությունն ու իրավիճակն անվտանգության ոլորտում հավանաբար կվատթարանան մինչ 2018 թվականը, նույնիսկ չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական օգնության փոքր-ինչ մեծացմանը»,-Interfax-ի փոխանցմամբ հայտարարել է նա ԱՄՆ Սենատի հետախուզական հարցերով կոմիտեի լսումներում: Աֆղանական «Թալիբան» շարժումը մեծ հավանակությամբ կշարունակի հաջողությունների հասնել, հատկապես գյուղական շրջաններում, իսկ աֆղանական անվտանգության ուժերի գործողությունները, ըստ ամենայնի, կթուլանան թալիբների գործողությունների, մարտական կորուստների, դասալքության, թույլ ղեկավարության պատճառով,ասել է նա: Ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վինսենթ Ստյուարտն աջակցել է Քոութսին՝ նշելով, որ իրավիճակն Աֆղանստանում անկանխատեսելի է, ՆԱՏՕ-ի ուժերը կարող են կորցնել այն աննշան նվաճումները, որոնց հասել են ներկայության 16 տարիներին։
