Ինչպես հայտնի է, երեկվանից դատարանը քննում է ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը:
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ն նիստեր էր անում և ակտիվ գործողություններ էին տեղի ունենում վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ կապված, դատավոր Գևորգ Նարինյանը հայտնվել է շատ ծանր հոգեբանական վիճակում: Նա անգամ ինքնասպանության փորձ է կատարել երակները կտրելու միջոցով: Մեզ հայտնել էին, որ վերջինս երակները փորձել է կտրել հենց ԲԴԽ նիստի ժամանակ, սակայն պարզվում է դեպքն այլ կերպ է եղել: ԲԴԽ նիստից դուրս գալուց հետո վերջինս կտրել է երակները, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը: Դեպքն արձանագրվել է նաև ոստիկանությունում, սակայն ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը