Աշոտյան. Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ-ի աշխատաքային և անձնական հարաբերությունները սառեցված են

«Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Թերթի հարցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում չէր բացառում որևէ պաշտոնում լինելու հեռանկարը, սակայն երեկ նշեց, որ նման մտադրություն չունի: Այս ընթացքում իր հետ համագործակցելու հարց քննարկվե՞լ է, Աշոտյանը պատասխանել է. «Աշխատանքային հարաբերությունները դադարել են այն պահին, երբ պարոն Աբրահամյանը դիմում գրեց կուսակցությունից հեռանալու մասին: Անձնական հարաբերությունները որքանով խորն էին և խիտ, այս պահին գոնե սառեցված են: Վստահ եմ, որ եթե որևէ տեղ մեր ճանապարհները խաչվեն, Երևանում լինի, թե այլ վայրում, շատ անմիջական և անձնական կոնտակտ է լինելու երկու կողմից: Բայց աշխատանքային հարաբերությունները, քաղաքականություն կոչվածը դադարեցման պահից գոյություն չունի»: Թերթի դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Հաղթանակ զբոսայգում հայտարարեց, որ իր համար ընդունելի է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Դա նրա անձնակա՞ն կարծիքն է, ՀՀԿ փոխնախագահը արձագանքել է. «Ես չեմ նայել վարչապետի երեկվա հարցազրույցը, չգիտեմ ինչ ձևաչափով է արծարծվել իմ գործընկերոջ անունը, բայց վստահ եմ, որ եթե ձևաչափերը տարբեր լինեին, ապա մի շարք անուններ վարչապետը կարող էր չբացառել: Որպես քաղաքական որոշում չի քննարկվել, որևէ անվան հետ որևէ պաշտոն չի շաղկապվում: ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին կանդրադառնա ԱԺ անդրանիկ նիստից օրեր առաջ: Կարեն Կարապետյանը ՀՀԿ անդամ է վաղուց, շատ շատերը, և ես ունեմ շատ դրական կարծիք պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին: Նրա մասին կարծիքը կուսակցությունում շատ դրական է, ինչպես շատ շատերի հանդեպ»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am