Եվ աղջիկները, և տղաները այսօր պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել. ոստիկան

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի 51 դպրոցներում եեկ նախատեսված էին ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումներ աշակերտների հետ: Ճանապարհային ոստիկանության ծառայողների, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների, ինչպես նաեւ կամավորների կողմից պետք է անցկացվեին «Հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները» թեմայով դասընթացներ: Սուրեն Սպանդարյանի անվան №24 դպրոցում, օրինակ, հանդիպումը 6-րդ եւ 7-րդ դասարանցիների հետ էր: Վեցերորդցիների մոտ այդ ժամին ինֆորմատիկայի դաս պիտի լիներ, յոթերորդցիների մոտ` համաշխարհային պատմության: «Առավոտյան, հենց տնից դուրս եկանք, մենք դառնում ենք հետիոտն, որովհետեւ քայլելով գնում ենք: Հետո եթե մենք նստում ենք որեւէ տրանսպորտ, դառնում ենք ուղեւոր: Եվ պարտադիր պետք է իմանանք հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները: Հետո արդեն, երբ որ կլրանա ձեր 18 տարին, այդ ժամանակ կխոսենք նաեւ վարորդ կարգավիճակի մասին` ե´ւ աղջիկների (անպայման), ե´ւ տղաների, որովհետեւ այսօր բոլորը պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել»,- իր դասընթացը սկսեց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման, վերլուծության բաժնի հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր ԳոհարԿարապետյանը: Նա իր հետ բերել էր քաղվածք` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից, որով էլ սահմանվում են վերոնշյալ պարտականություները: Երբ ճանապարհային ոստիկանության ներակայացուցիչը միալար կարդում էր այդ տեքստը՝ բանավոր ու մատչելի ներկայացնելու փոխարեն, երեխաները կարծես նրան չէին լսում, առավել եւս` ընկալում: Այլ էր պատկերը, երբ ոստիկանի խոսքը կենդանանում էր առօրյա կյանքից բերվող օրինակներով: Հանդիպման ավարտին էլ երեխաների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նրանք լսել ու հասկացել էին ոստիկանի խոսքի միայն այն հատվածները, որոնք անմիջական էին` առանց օրենսդրական ձեւակերպումների: Վերջում աշակերտները հարցեր ուղղեցին Գոհար Կարապետյանին: Նրանց հետաքրքրում էր, օրինակ, թե արդյոք հեծանվորդին հարկավո՞ր է վարորդական իրավունք ունենալ, արդյոք նա տուգանվո՞ւմ է երթեւեկության կանոնները խախտելու դեպքում: Ստացան բացասական պատասխան: Հետաքրքրվում էին նաեւ, թե ինչու հետիոտնին չեն տուգանում, երբ նա կարգազանց է լինում, զարմանում, որ ավտոմեքենայի հետեւի նստատեղերին նստած ուղեւորները նույնպես պետք է ամրակապվեն, հակառակ դեպքում տուգանք է հասնում: Արձանագրում էին, որ նման տուգանք երբեք չեն տեսել, որ կիրառվի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am