Գեներալը 100-ավոր տոննաներով օբսիդիան է «յուրացնում» առանց թույլտվության

«Փաստ» թերթի տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից: «Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20-ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով: Ապրիլի 6-ին ուսումնասիրությունների իրավունք տվել է նաև Արագածավանի ավագանին: Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում: Չինական երկու հզոր գործարաններ այդ օբսիդիանի մեծ կարիք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ առանց օրենքի թույլտվության նման անարխիա գործի երկրում: Պատկան մարմնի պատկան պաշտոնյայի խոսքով` գեներալի դեմ խաղ չկա: «Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ-ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան: «Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,- ասաց մեր զրուցակիցը: Փաստորեն երկու-երեք տարի ուսումնասիրելու փոխարեն մեկ-երկու ամսում հանքն օգտագործում են և դեռ 240 տոննա էլ արտահանում Չինաստան: «Փաստի» առաջիկա համարներից մեկում առավել մանրամասն կանդրադառնանք այս ապօրինությանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am