Որևէ լիազոր մարմին մեզնից չի կարող որևէ բան պահանջել։ Մենք դոգմաներով ոչ մի քննարկման չենք գնում, իսկ այսօր մեզ ներկայացնում են մի կոնցեպտ, իբր այն անփոխարինելի է, անբեկանելի։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ «Հայոց պատմություն» առարկային միացնելու որոշման քննարկմանը։
Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ սուտ են այն խոսակցությունները, թե եկեղեցու հետ քննարկումներ չեն եղել, Արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է․ «Եթե իմ մի հանդիպումը փոխնախարարի հետ, կամ էլ հայր Զաքարիայի մեկ րոպեանոց անդրադարձը կարող ենք համարել լիարժեք համագործակցություն, ուրեմն մենք ստում ենք։ Այդպիսի հայտարարություններ նախարարն իրեն չպետք է թույլ տա»։
Գերաշնորհ տերը հիշեցնում է՝ նախարարի դիմաց կանգնած է մի արքեպիսկոպոս, ով իր տարիքի չափ վաստակ ունի այս երկրում․ «39 տարի է՝ չարքաշ աշխատում են Հայաստանի համար, ինչպե՞ս կարող է ԿԳՄՍ նախարարն ասել, որ ես կամ Արշակ եպիսկոպոսը կամ էլ հայր Զաքարիան ստում ենք»։
Գերաշնորհ Աջապահյանի խոսքով՝ այդ իրենք կարող էին ասել, որ փոխնախարարը կամ էլ նախարարը ստում են, մինչդեռ իրենց նման բան թույլ չեն տվել։
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը