«Փաստ» օրաթերթը գրում է. ««ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ավելի քան 185 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ԱՄՆ դոլար փոխառություններ եւ 23 միլիոն 783 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 16 միլիոն 591 հազար եւ 376 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 6 միլիոն 815 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը կամ հատուցումը:
Պաշտոնյայի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են 3 միլիոն դրամով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն, իսկ արդեն տարեվերջին՝ 20 միլիոն դրամ:
Կինը՝ Մարինե Մկրտումյանը, հայտարարագրել է միայն 30 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը