Կարեն Կարապետյանի դրայվ շոուները շարունակվում են. ինչու են գործադիրի անդամները թերի կատարում հանձնարարականները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր շոուները. կառավարության երեկվա նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, վարչապետն ասել է, թե շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել, ու պահանջել, որ այսուհետ հանձնարարականներն արվեն օրենքի տառին համապատասխան: Սակայն Կարապետյանն այդպես էլ չի հստակեցրել, թե նախարաներից ո՞վ է այս ընթացքում արհամարհել իր հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կառավարության անդամներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել` ինչո՞ւ են իրենք թերանում հանձնարարականները կատարելիս, արդյո՞ք վարչապետի առաջադրած խնդիրներն են անլուծելի: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շատ նախարարներ պնդեցին, որ գոնե իրենք վարչապետի ասածները պարտաճանաչ կատարել են, ու նախատինքը իրենց չի եղել ուղղված: Իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` գոնե նրանից պարզելու, թե ում էին վերաբերում վարչապետի խոսքերը: «Ընդհանուր մոտեցում է… Կոնկրետ որեւէ մեկին ուղղված չէ, ձեւավորված ավանդույթին է ուղղված ավելի»,- պարզաբանեց Հարությունյանը: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի երեկվա խոսքերն անհասցե հայտարարությունների շարքից էր` սեփական անձի PR նպատակներով: Ի վերջո, նա դեռ մտադրություն ունի շարունակել պաշտոնավարումը 2018թ. ապրիլից հետո, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, գործի խորհրդարանական կառավարման համակարգն ու երկրի փաստացի ղեկավարը դառնա վարչապետը: Բայց Կարեն Կարապետյանը ճիշտ կաներ` իր PR շոուները անցկացներ ոչ ուրիշների, այդ թվում` իր նախարարների հեղինակության հաշվին, այլ իրականում գործ աներ, որի արդյունքը զգային նաեւ շարքային քաղաքացիները»:   Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am