«Այո, ՀՀԿ–ում իրարից ձայներ են խլել»

ՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել: Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ: Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է: – ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք: Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան: – Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի: Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը: – Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում: Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան: – Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:

Ասել է թե՝ իշխող կուսակցության շնորհակալությունն ուղղվում է ընդդիմությա՞նը, որը մարդ չտարավ Ազատության հրապարակ և հետընտրական զարգացումներ չեղան: – Որևիցե մեկին մենք շնորհակալություն հայտնելու ցանկություն չունենք: Որևիցե մեկը չէր կարող նրանց հանել փողոց, դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնելու ցանկություն կամ մտայնություն որևէ մեկը չուներ: Պարոն Նիկոյան, ասում եք՝ հասարակությունն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, այսինքն իշխանությունը համարում է, որ կարելի է պահել աղքատ հասարակություն, որի մի մասին կարելի է 10 հազար դրամով ժամանակ առ ժամանակ գնել և ասել , որ դա կամարտահայտության ձև՞ է, իրենց կամքո՞վ են գնացել ընտրության: – Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ: Ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքի վերահսկողության հստակ մեխանիզմներ են եղել: – Թե ընդդիմությունը, թե փորձագետները և մենք բացատրել ենք, որ անհնար է վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են այնպես, ինչպես ուզում էին: – Կարծում եք, ընտրակաշառք վերցնելով քվեարկությունն է՞լ է «իրենց ուզելով», «նորմալ» քվեարկություն: – Ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է, և ես միշտ բոլոր լրագրողներին ասում եմ՝ ես ընտրող եմ, ինձ երբևէ որևե մեկը չի առաջարկել ընտրակաշառք, ոչ էլ որևե մեկին ես եմ առաջարկել, իսկ եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին: – Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել: – Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am