Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան –Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, բախվել են ЗИЛ 5410 մակնիշի 35 VO 413 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 19 ՏՕ 675 համարանիշի և Ford Transit մակնիշի 75 PZ 005 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկին էլ հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Այս պահին Սևանի ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լյովա Առաքելյանի գլխավորությամբ, պարզում են վարորդների, վիրավորների, մահացածի ինքնությունը: Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխաատակիցերը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչաակն կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, բախվել է կայանված Ford Transit-ին, ինչից հետո Ford Transit-ը գլխիվայր շրջվել է, այնուհետև ЗИЛ-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 07-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվել ձախ կողմում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am