2018թ-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանությունը փոխվեց, բանակցային գործընթացում տպավորություն ստեղծվեց, որ ամեն ինչ դրական ուղով է գնում։ Բայց շուտով հասանք այն փուլին, որ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ բանակցությունները փակուղում են և բոլոր գործողություններն ուղղվեցին սահմանի կողմը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունից վտանգավոր բան չէր կարող լինել, ինչն էլ մենք տեսանք սահմանային լարվածությամբ․ «Ալիևը այս իշխանությունից ուներ զիջումների գնալու սպասելիքներ, և տեսնելով, որ իր սպասելիքները չեն արդարանում, Ալիևն անցավ ռազմական գործողությունների, որով ուզում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների»։
Հաղորդման մյուս հյուրի՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հիմա շատ լավ շանս է ստեղծվել Հայաստանի համար, որպեսզի բանակցային սեղանի վրա դնենք «Վիեննայի-Սանկտ-Պետերբուրգի» պայմանավորվածությունը․ ««Վերելակ մտնելուց» հետո այս իշխանությանը զիջումների գնալը ուղղելու հրաշալի շանս է տրված։ «Վերելակային» պայմանավորվածությունը Ալիևին դուրս բերեց փակուղուց, հիմա բանակը տվել է հաղթաթուղթը՝ ժամանակն է Ալիևին վերադարձնել փակուղի»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը