Սեփական ժողովրդի ու զինվորի կյանքի վրա թքած ունեցողից այլ բան դժվար է սպասել

«Փաստ» թերթը գրում է. «Փորձագետներն ասում են՝ ադրբեջանական հերթական սադրանքներն ու արկածախնդրությունը անսպասելի չէին. ահաբեկչական ու ռազմատենչ հռետորաբանություն ունեցող երկրից, որտեղ ահռելի ներքին խնդիրներ են կուտակվել, այլ բան սպասել չի կարելի:

Սակայն առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակը թիրախավորված հարվածել է Հայաստանում ապրող խաղաղ բնակչությանը։


Սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երկու կողմին ուղղված՝ զսպվածության, բանակցությունների սեղան վերադառնալու ստանդարտ կոչերը հասկանալի են ու ոչ անակնկալ:

Սակայն ներկայումս գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը թքած ունի իր զինվորների ու իր ժողովրդի կյանքի վրա եւ պատրաստ է կրակել հակառակորդ երկրի խաղաղ բնակչության վրա:

Այո՛, մարտունակ ու հզոր է հայոց բանակը, այո՛, Հայաստանի ու Արցախի սահմանին ապրող յուրաքանչյուր ոք անսասան է, երբեք չի ընկճվի, մեկ մետր անգամ չի հեռանա իր՝ թեկուզ թշնամու ագրեսիայից վնասված տնից, այո՛, կարճ ժամանակում կվերականգնվի ամեն մի վնասված տուն, ինչպես պաշտոնապես ասվեց՝ կարիք լինի, նորը կկառուցվի, կվերականգնվի ամեն մի վնասված քար ու տանիք:

Իսկ պատմության մեջ կմնան իրենց հողը թշնամուց պաշտպանող հայ զինվորի, հայ կամավորի, հայ հողագործի հերոսականությունն ու հակառակորդի նենգությունը, վայրագություններն ու անմարդկային տեսակը:

Չեն կարող լինել երկակի ստանդարտներ: Միջազգային հանրությունն ի վերջո պետք է հասկանա, որ առկա է տարածաշրջանի եւ աշխարհի համար վտանգ ներկայացնող, միջազգային որեւէ կոնվենցիա չհարգող, ռազմատենչ միավոր՝ ի դեմս արհեստածին Ադրբեջան պետության եւ դրա ղեկավարության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 818 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am