Մալթայի վարչապետը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. The Guardian

Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը` նշելով, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, որ Մուսկատը գումարներ է ստացել է Ադրբեջանի նախագահի աղջկանից: «Մալթայի Պիլատուս բանկում հաշիվներ էին պահվում օֆշորային կեղծ ընկերությունների համար, որոնք պատկանում էին Մուսկատի կնոջը, Լեյբորիստական կուսակցությունից նրա երկու դաշնակիցներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աղջկան` Լեյլա Ալիևային»,- նշվում է հոդվածում: Սկանդալը նոր զարգացում է ապրել այս տարվա ապրիլի 20-ից, երբ հետաքննող լրագրող Դաֆըն Կարուանա Գալիցիան իր բլոգում այս թեմայով նոր հրապարակմամբ է հանդես եկել` նշելով, որ Մալթայում գրանցված օֆշորային ընկերություններից մեկը` «Էգրանտը» պատկանում է վարչապետի կնոջը` Միշել Մուսկատին: «Այս կապը զարմանք է առաջացնում, քանի որ երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն էներգետիկ ոլորտում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայում կառուցվող նոր էներգակայանի բաժնետերերից է: Մուսկատը և իր կինը հերքում են «Էգրանտ» ընկերության հետ ունեցած կապերը և պատրաստվում են դատի տալ լրագրողին զրպարտության համար»,- նշում է Guardian-ը: Հոդվածում շեշտվում է նաև, որ Մալթայում առաջիկա ընտրությունները կայանալու են հունիսի 3-ին, իսկ նման սկանդալները բացասական ազդեցություն են ունենում վարչապետի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հնարավորությունների վրա:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am