Ադրբեջանցի ցուցարարները ներխուժել են երկրի խորհրդարանի շենք (տեսանյութ)
Դիտել նաև
Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը
Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով
Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հուլիսի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա է անցկացվել, որի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք: Այս մասին տեղեկացնում է meydan.tv-ն:
Ակցիայի մասնակիցները պահանջել են շարունակել հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունները Տավուշի ուղղությամբ:
Խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն խոչընդոտել ցուցարարների մուտքը խորհրդարան, որը տեղի է ունեցել ժամը 4:00-ի մոտակայքում: Ներխուժումից 15-20 րոպե անց ոստիկանական ուժերը, մահակներ գործածելով, դուրս են հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից և ձերբակալել մի քանիսին:
